«Հիմա հասկանո՞ւմ եք, թե այդ խայտառակ կապիտուլյացիայի իրականացումն ինչ դժոխքի է վերածվում մեզ համար»․ Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ բնակավայրերը անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նշված գյուղերի ավելի քան 2000 բնակիչ գաղթական է դառնում, զրկվում հողից, տնից, հայրենիքից։ Չէ, միայն իրենք չեն հայրենազրկվում՝ մենք բոլորս։
Գիտեք՝ ինչո՞ւ։ Որովհետեւ նշված բնակավայրերը, ինչպես նաեւ Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում։
Հիմա հասկանո՞ւմ եք, որ ադրբեջանցիները մատով ցույց են տալիս, ինչ են ուզում հետ, ու մենք էլ սուսուփուս ազատում ենք։
Հիմա հասկանո՞ւմ եք, թե այդ խայտառակ կապիտուլյացիայի իրականացումն ինչ դժոխքի է վերածվում մեզ համար։
Հիմա հասկանո՞ւմ եք, որ օր առաջ նոր բանակցող պետք է լինի, որ ադրբեջանցիների պահանջները լուռումունջ կյանքի չկոչվեն։
Հեռացի’ր, #հողատու»։