«Ի՞նչ ես կիսատ թողել հանձնելու, որ մնաս, էլ ի՞նչ ունես կործանելու». Արա Սահակյան

«Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար»,- քիչ առաջ ՀՔԾ-ից դուրս գալով՝ լրագողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը:

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել և հիմա էլ հայտարարում եմ, որ սա քաղաքական պատվեր է, օգտագործելով հենց պատվիրատուի արտահայտությունը՝ մեկն է, և այդ մեկը ինքն է, կառչել է պաշտոնից, երկիրն ավերեց, կործանեց, հիմա էլ ասում է՝ ես պետք է վերականգնեմ: Սա շատ նման է այն հայտնի անեկդոտին, երբ մարդը սպանում է իր ծնողներին և դատարանում խնդրում իր նկատմամբ ներողամտություն, քանի որ ինքը որբ է: Ասում է՝ դատարան ջան, ներեք ինձ, ես որբ եմ, ոչ հայր ունեմ, ոչ  մայր: Խայտառակություն է, փաստորեն մենք ոչ թե քաղաքական խնդիր ունենք այդ մարդու հետ, այլ մտածողության, ադեկվատության, աշխարհընկալման խնդիր կա, նա բոլորովին այլ կատեգորիաներով է մտածում, թեև ես խիստ կասկածում եմ, որ տրամաբանորեն դատելու կարողություն ունի: Նրա մոտ ընդամենը խոսքեր են հորդում, ինչպես բժիշկներն են ասում՝ նրա մոտ «սլավեսնի պանոս ա», ուրիշ ոչ մի բան, անբովանդակ, անիմաստ, անհեթեթ: Ի՞նչ ես կիսատ թողել հանձնելու, որ մնաս, էլ ի՞նչ ունես կործանելու, էլ քանի՞ երեխա ունես տանելու մսաղաց, էլ ինչքա՞ն հողեր ունես վերադարձնելու Ղարաբաղից, թե՞ հիմա արդեն հասնելու ես Հայաստանին: Սա ի՞նչ պատուհաս էր՝ եկավ մեր ժողովրդի գլխին, այս ի՞նչ փորձանք էր»,- ասաց Արա Սահակյանը:

Լրագրողի հարցին, թե ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը, Սահակյանը կարճ պատասխանեց. «Պայքա՛ր»:

Տեսանյութեր

Լրահոս