Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական նոր լապշա պատրաստել, որ էլի խաբի քաղաքացիներին. Արծվիկ Մինասյան

Ի թիվս ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ ՀՔԾ է հրավիրվել նաև ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա կարծիքով՝ ՀՔԾ հրավերքը հավանաբար պայմանավորված է իրեն մեղադրանք առաջադրելու հանգամանքով:

«Բնականաբար, հիշում եք, որ օրեր առաջ բերման ենթարկեցին և ձերբակալեցին ՔՕ 225.1 հոդվածի հատկանիշներով՝ որպես կասկածյալ, հիմա հրավիրել են, ամենայն հավանականությամբ, մեղադրանք ներկայացնելու: Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ ինչ անհեթեթություն ասես՝ կարող եք սպասել: Այնպես որ, ոչինչ պետք չի բացառել: Կարող է Քենեդու սպանության համար էլ փորձեն մեղադրել»,- մինչ ՀՔԾ մտնելը լրագրողների հետ զրույցում ասաց  Արծվիկ Մինասյանը:

Մինասյանի խոսքով՝ իրեն և ընդդիմադիր մյուս քաղաքական գործիչներին ՀՔԾ հրավիրելու ժամը պայմանավորված է նախատեսված հանրահավաքի ժամով: Ըստ նրա՝ իշխանությունը փորձում է  ամեն բան անել, որ սահմանափակի իրենց մասնակցությունն այսօրվա հանրահավաքին:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը՝ առաջիկա ամիսների ճանապարհային քարտեզի վերաբերյալ, ասաց, թե Նիկոլ Փաշինյանի որևէ խոսքի արդեն լուրջ չի վերաբերվում:

«Անլուրջ մարդ, անլուրջ հայտարարություններ: Ստախոս: Իր խոսքերից ո՞ր մեկն է իրականացել, նկատի ունեմ՝ դրական խոստումներից: Ոչ մեկը: Այնպես որ, ես խորհուրդ կտամ՝ նաև մեր քաղաքացիները նույնպես լուրջ չընդունեն դա: Այլ բան, որ ինքը փորձում է սրանով, ամենայն հավանականությամբ, քաղաքացիական նոր լապշա պատրաստի, որպեսզի կարողանա մեր քաղաքացիներին հերթական անգամ խաբի, ստի և այլն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս