«Հայտարարում եմ, որ մինչև դավադիր ստահակի հեռացումը ոչ մի լումա այս հիմնադրամին ՉԵՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի համար հայրենասեր հայրենակիցներիս կողմից հանգանակած գումարի կեսից ավելին կառավարությանը փոխանցած «Հայաստան» համահայկական հիմնադրամը կրկին դրամահավաք-հեռուստամարաթոն է կազմակերպում։
Հայտարարում եմ, որ մինչեւ դավադիր ստահակի հեռացումը ոչ մի լումա այս հիմնադրամին ՉԵՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ։
Դրա փոխարեն ուժերիս ներածին չափով կաջակցեմ «1000 դրամների» հիմնադրամին, ինչպես նաեւ արցախահայության եւ զինվորականների խնդիրներով զբաղվող հասարակական վստահելի նախաձեռնություններին։
Զինվորական ծառայության համար հասանելիք ողջ աշխատավարձս զորացրվելուց հետո փոխանցելու եմ «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին»:
Արցախի համար հայրենասեր հայրենակիցներիս կողմից հանգանակած գումարի կեսից ավելին կառավարությանը փոխանցած «Հայաստան»…
Posted by Armen Ashotyan on 2020 թ. նոյեմբերի 26, հինգշաբթի