
Կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը

Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:
«Նա երկար տարիների հարուստ փորձ ունեցող մասնագետ էր, որի գիտական աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային սուր խանգարումների ախտածնության մեխանիզմների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող արտաքին և ներքին գործոնների դերի ուսումնասիրությանը: Ցավակցում ենք պրոֆեսորի հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում: