ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետի պաշտոնում, այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է նոյեմբերի 26-ի կառավարության նիստի օրակարգում:
Այսօր հայկական Mediaport տելեգրամ ալիքը գրել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ն վերածվել է Աննա Հակոբյանի PR գրասենյակի։
Եթե դիվանգիտությունը չի պարտվում, պատերազմ, չի լինում։ Մեր դիվանագիտությունը պարտվեց, այնուհետև սկսվեց պատերազմը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ ստորագրեց համատեղ հայտարարություն սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների դադարեցման և տարածքային զիջումների մասին: Համաձայն այդ հայտարարության տեքստի` ի լրումն Ադրբեջանի կողմից գրավված տարածքների` վերջինիս վերահսկողության տակ էին անցնում Քարվաճառի, Լաչինի, Աղդամի շրջանները և Շուշի քաղաքը:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է The Best մրցանակի հավակնորդներին:
«Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է իր խնդիրների կատարումը: Շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը: Խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված օգնության տրամադրումը եւս շարունակվում է»:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատում մեկնարկել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը:
Հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ծանրագույն օրերը՝ Ցեղասպանությունից հետո, Հայաստանի տարածքի 1/3-ը հանձնվել է Ադրբեջանին։ Թշնամուն է հանձնվել 9000 քառակուսի կմ տարածք, և շատ անհասկանալի վիճակ է՝ ով գալիս GPS-ը դնում ու ասում է՝ սա իմ տարածքն է, իսկ այս իրավիճակում վարչապետի աթոռը զբաղեցնող և երկիրը տոտալ պարտության տարած ղեկավարը շարունակում է պաշտոնավարել՝ լինելով այնպիսի ղեկավար, որը չկարողացավ դառնալ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի անվտանգության երաշխավորը։
Հինգերորդ օրն է՝ ինչ Պաշտպանության բանակը չի հրապարակում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զոհերի անունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Ազգայի ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վկայի կարգավիճակով հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ռազմական դրության ընթացքում հավաքների կազմակերպման և նոյեմբերի 10-ի գիշերը Երևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների գործերով:
Ֆրանսիայի Սենատի քննարկման օրակարգ մտած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն ամենայն հավանականությամբ կընդունվի:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց առաջնության առաջատարը «Վահագնի Սիթի»-ն է:
Ինչպես եղավ, որ 26 տարի առաջ լինելով շատ ավելի հետ Ադրբեջանից, հաղթում ենք, իսկ 26 տարի անց ջախջախվում ենք: Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
Այսօր ադրբեջանական իշխանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը հոդված էր հրապարակել, որտեղ հիշեցնում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաշինյանական տարբերակը՝ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, և շեշտում, թե Ալիևը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ, իրականացրել է Նիկոլ Փաշինյանի երազանքը:
«Լուրեր են պտտվում, որ Բերձորը հնարավոր է նույնպես անցնի թշնամուն, մինչդեռ այն պետք է մնար որպես միջանցք»:
Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված Արցախյան հրադադարի խայտառակ հայտարարությունը ծանր հարված էր Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը։ Սակայն հետպատերազմյան ժամանակաշրջանը պակաս ծանր ու դրամատիկ չէ, հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, և այն հումանիտար, արտաքին քաղաքական, դիվանագիտական, ռազմական խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի առջև։
«ՀՀ ֆինանաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում ի պահ է տրված պետության գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ օրերին գիտակցելով, որ բյուջեն ճեղքված ունի, մի ձեռքով Հիմնադրամից արցախցուն նվիրաբերված փողերն է բյուջե տարել, մյուս ձեռքով 73 մլն 105 հազար դրամ պարգեւատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին»:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության բաժին է բերման ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Հրապարակային գործողությունների ժամանակ իրավապաշտպանի գործունեության սահմանափակմանն ուղղված քայլերը, նրան բերման ենթարկելը, եթե իրավապաշտպանն իր կարգավիճակից բխող գործունեություն է իրականացրել, դատապարտելի են։ Իրավապաշտպանները միշտ էլ հայտնվել ու հայտնվում են զարգացումների կիզակետում։ Սա բնական է։
«Բրիտանացի անկախ ռեժիսոր Էմիլի Գեսսեն, ով այս օրերին գտնվում է Արցախում, տեղեկացրել է, որ ադրբեջանցիները փորձել են ռուսական զինվորական կեղծ համազգեստներով քողարկված սողոսկել հայկական կողմից վերահսկվող տարածքներ: Նրանցից մեկին հաջողվել է բռնել»։
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին հանրային պահանջին։
«Մեր երկրում այսօր ամենակարևոր հարցը մեր անհետ կորածների և գերեվարված զինվորների ճակատագրերը պարզելու և վերադարձնելու հարցն է»,- այսօր կառավարության դիմաց ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով իրեն մոտեցած զինծառայողի հորը, թե իրենք ի՞նչ են անում անհետ կորածներին և գերի ընկած զինծառայողներին գտնելու և վերադարձնելու հարցով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:
«Սկզբում բոլորս կարծում էինք, որ մեզ մնալու է 3600 քառակուսի կիլոմետր տարածք, այս պահին, եթե թշնամին չխլի, քանի որ շարունակում է տարածքներ խլել, մեր տնօրինության տակ է մնացել 3187 քառակուսի կիլոմետր։ Այսինքն՝ 9400 քառակուսի կիլոմետրը՝ Հայաստան աշխարհի 25 տոկոսը Նիկոլ Փաշինյանը նվիրել է թշնամուն, սա մեզ համար շատ մեծ կորուստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։
Այսօր հնարավոր եղավ կապ հաստատել Արցախի Հանրապետության ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մարիաննա Պետրոսյանի հետ, ով ասաց, որ այս պահին Չարեքտար գյուղի շուրջ քննարկումներ են ընթանում, իսկ Ակնաբերդ գյուղի հետ կապված ամենայն հավանականությամբ թյուրիմացություն է տեղի ունեցել, այն ՀՀ կառավարության հիշյալ ցուցակում չպիտի լիներ։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Ինչպես գիտեք, վերջին օրերին սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:
Ֆրանսիան կառուցվածքային ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունից տուժած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: