«Շատ լավ է, որ Ջասթին Թրյուդոյի հետ կարող եք նասկի հանգնել եռագույնի գույներով, բայց նա ձեզ մի փամփուշտ չի տալու, եթե կռիվ լինի»․ Հրանտ Բագրատյան
Ինչպես եղավ, որ 26 տարի առաջ լինելով շատ ավելի հետ Ադրբեջանից, հաղթում ենք, իսկ 26 տարի անց ջախջախվում ենք: Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Մեր բանակի 80 տոկոսը չկա, ջարդված է: Ես գաղտնիք չեմ ասում, որովհետև ադրբեջանցիք հաշվում են, իրենց տարածքում են մնացել թնդանոթները, զրահատեխնիկան և այլն: Բանակը չկա, սա պարտություն չի, սա ջախջախում է»,- ասաց նա՝ այս խայտառակ իրավիճակի համար մի քանի խումբ պատճառներ նշելով.
«Առաջինը քաղաքականն է: Քաղաքականի մեջ մտնում են հետևյալ ենթակետերը. ա) Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, որը ինչպես տեսաք, սխալ էր: Ես երկու անգամ որպես պատգամավոր այդ հարցը ներկայացրել եմ, մի անգամ Զարուհի Փոստանջյանի հետ, մի անգամ էլ ապրիլյանից հետո, չի ճանաչվել: Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, 2 ժամ հետո ասացի՝ անմիջապես ճանաչեք Արցախի անկախությունը, որ ձեզ օգնեն: Չարեց: Մի քանի երկիր կային, որ ուզում էին ճանաչել Արցախը: Ենթադրենք Ուրուգվայի կամ Մեքսիկայի նման երկրները հակաթուրքական երկրներ են: Նիկոլի համաձակությունը չի հերիքում, որ նույնիսկ հիմա ճանաչի անկախությունը:
Քաղաքական երկրորդ սխալը հակառուսականությունն էր: Այսօր Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարբեր բևեռներում են և այս վիճակում չկա կոմպլիմենտար քաղաքականություն տանելու հնարավորություն: Մենք պետք է մնանք պրոռուսական ծիրի մեջ: Քանի որ հիմա գնում է դեգլոբալիզացիա, մենք կամ թուրքերի հետ պետք է լինենք, կամ ռուսների:
Երրորդ ռազմավարական սխալը Իրանին նեղացնելն էր, այն աստիճանի, որ Իրանը չուզենար բեռներ տեղափոխվեն պատերազմի ժամանակ:
4-րդ ռազմավարական սխալը Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելն էր:
5-րդ սխալը Չինաստանին ապտակելն էր, Տիգրան Ավինյանը ռեգիոնալ մակարդակով ապտակում էր Չինաստանին: Այն Չինաստանին, որ ասում էր՝ ընկերներ, ես ունեմ ույղուրների պրոբլեմ, ես հակաթուրքական պետություն եմ: Էդ ի՞նչ պետք է անենք, որ Չինաստանը լախա թափ տա մեզնից, ասի՝ պրծնենք սրանից: Ասում են՝ ինչի՞ մտաք Կրոնական ալյանսի մեջ, որը Չինաստանի դեմ է ույղուրների պատճառով: Փախել ա Զոհրաբ Մնացականյանը, բռնեք բերեք: Ինչի՞ ես մտնում, ընկեր: ԱՄՆ-ն ստեղծել է այդ կազմակերպությունը: Ես չեմ եկել ԱՄՆ-ի դեմ խոսեմ, բայց վերջին շրջանում ԱՄՆ-ի արածները Հայաստանի դեմ են:
Քաղաքական հաջորդ սխալը. շատ լավ է, որ Ջասթին Թրյուդոյի հետ կարող եք նասկի հանգնել եռագույնի գույներով, բայց նա ձեզ մի փամփուշտ չի տալու, եթե կռիվ լինի: Թող տար, թող Մերկելը տար: Մենք գոհ ենք Ֆրանսիայի ղեկավար Մակրոնից, որն իսկապես մարդկայնություն ցուցաբերեց, բայց Արևմտյան Եվրոպան դաշինքի մեջ է ԱՄՆ-ի հետ:
Վերջապես Բրիտանիան ձախողում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Ղարաբաղի հարցի քննարկումը, որը ընդամենը մարդկանց կոտորածը դադարեցնելու մասին էր:
Հանկարծ պարզվում է, որ այս ամբողջը կազմվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ում: Խոսվում է «Մի 6» մասին, որի գործակալներից մեկը ՀՀ նախագահն է»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը: