«Հայաստանում, ամենալարված իրավիճակներում անգամ, իրավապաշտպանները չեն թիրախավորվել»․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության բաժին է բերման ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Հրապարակային գործողությունների ժամանակ իրավապաշտպանի գործունեության սահմանափակմանն ուղղված քայլերը, նրան բերման ենթարկելը, եթե իրավապաշտպանն իր կարգավիճակից բխող գործունեություն է իրականացրել, դատապարտելի են։ Իրավապաշտպանները միշտ էլ հայտնվել ու հայտնվում են զարգացումների կիզակետում։ Սա բնական է։

Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում, ամենալարված իրավիճակներում անգամ, իրավապաշտպանները չեն թիրախավորվել։
Կարող ենք հիշել եւ 2003-2004 թ․, եւ 2008-ը եւ սրանց նախորդած ու հաջորդած բոլոր դեպքերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30