73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է. «ՀՀ ֆինանաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում ի պահ է տրված պետության գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ օրերին գիտակցելով, որ բյուջեն ճեղքված ունի, մի ձեռքով Հիմնադրամից արցախցուն նվիրաբերված փողերն է բյուջե տարել, մյուս ձեռքով 73 մլն 105 հազար դրամ պարգեւատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին։ Այս երկու ինֆորմացիաները, ի դեպ, հաստատել է նախարարությունը պաշտոնապես` Yerevan.Today -ի հարցման պատասխանում։

Ահա այսպես, երկրում ստեղծված իրավիճակի վրա այդ օրերին թքած ուներ այժմ նախկին դարձած սորոսական նախարար Զարուհի Բաթոյանը, ով իր աշխատանքը գերագնահատել էր 100 % պարգեւավճարով։ Գուցե սա իիեն թույլ տար ցանկացած հեղափոխական նախարար, բայց ոչ ֆինանսների կառավարիչ Ջանըուղազյանը, ում սիրտը ավելի շատ պիտի ցավար հենց ինտելեկտով մյուսներից տարբերվելու պատճառով։ Նա, ի դեպ, «սեւերի» իշխանությունից մնացած լավագույն կադրերից մեկն է, հոտեւաբար՝ լավ է հասկանում, թե ուր են հասցնում երկիրը` այսպիսի անպատեհ ծախսերով, նախարարների 1 ու կես միմիոնանոց ուռճացված աշխատավարձերով եւ 8 մլրդ դոլարի հասցված ՀՀ պետական պարտքով։

Ավելի վաղ Yerevan.Today -ը գրել էր, ՀՄՀ –ի կողմից «Մենք ենք մեր սահմանները» խորագրով Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած 170 մլն դոլարի մեծ մասը վարչապետի հրահանգով ծածուկ պայմաններում փոխանցվել է ՀՀ պետբյուջե, որպեսզի բյուջեի կրիզիսը հաղթահարվի դրանով, գրել էինք, որ արցախցուն նվիրաբերված միլիոնավոր դոլարները վերածվել են չոր թոշակի։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հաստատումից հետո ֆինանսների նախարարությունը խոստովանեց, որ այո, ՀՀ բյուջեն ճեղքվածք ունի, եւ որ արցախցու համար հանգանակված փողերը Հիմնադրամի առաքելության փոխարեն վերածվել են բնակչության հանար սովորական սոցիալական ծախսերի։ Դրանում կարող է լինել պետության ֆինանսական բեռը ցանկացած ծախսի տեսքով, սոցվճարից, թոշակ ու ընդհուպ՝ պաշտոնյաների պարգեւաատրումներ, ինչո՞ւ ոչ։ Ի վերջո, պարգեւավճարներն էլ , ընդունենք, որ վարչապետի պարտավորությունն է դարձել` սեփական թիմակիցների հանդեպ, հանուն իր կողքին պահելու, նա անպայմանորեն կատարում է այդ պարտավորությունը՝ մեր եւ բյուջեի հաշվին` առանց հաշվի առնելու դրա նպատակահարմարությունն ու նախարարների, պատգամավորների տված արդյունավետությունը»։

Տեսանյութեր

Լրահոս