«Ի՞նչ ես ուզում դու մեր երկրից, ժողովրդից, էլ ինչ դժբախտություն կա, որ դեռ չես բերել, բայց խոստացել ես կամ ուղղակի մտքիդ է». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ, հարցազրույցումդ ասում ես, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, իսկ մինչ այդ ասում ես՝ 6 ամիս դեռ ուզում եմ մնալ։

Հիմա, դու պատկերացնո՞ւմ ես քեզ՝ Ալիևի հետ մի սեղանի շուրջ նստած, ինչ որ բանի շուրջ բանակցելիս։

Հասկանո՞ւմ ես, որ քեզ այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում, դու այլևս գործոն չես՝ ոչ ներսում, ոչ դրսում։

Օր չկա, որ Ալիևը քեզ ծաղրի առարկա չդարձնի, իսկ դու խոսելու տեղ չունես, ի՞նչ ասես, երբ պարտվեցիր, մեզ էլ էս վիճակին հասցրեցիր։

Ի՞նչ ես ուզում դու մեր երկրից, ժողովրդից, էլ ինչ դժբախտություն կա, որ դեռ չես բերել, բայց խոստացել ես կամ ուղղակի մտքիդ է։

Վերջին քայլդ արա՝ թող գնա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30