Այսօր ողջ օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած երիտասարդների, ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված ակցիաները ճնշելու նպատակով Երևանի փողոցներում մեծ քանակությամբ տեղակայված ոստիկանական խմբերը տարօրինակ հանդերձանք ունեին:
«Նրան աջակցում են իր թիմակիցները և նրանց մերձավորները և բոլոր այն մարդիկ, ովքեր պարզապես տարիներ շարունակ թույն, չարություն և ատելություն են քարոզել, իսկ երբ եկավ Նիկոլը, ով դարձավ ատելության, թշնամանքի իրենց կուռքը, բնականաբար, իրենք ատամներով պետք է պաշտպանեն իրենց կուռքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը դիտարկում է արագ կառուցվող բնակելի մոդուլների հարցը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է միջոցառումների շարքը արցախցի երեխաների համար:
Այսօր ընդունել եմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին:
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը բաց նամակ է ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Արցախի մշակութային ժառանգությունը ադրբեջանական վանդալիզմից պաշտպանելուն աջակցելու կոչով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:
Ինչպես են սև դիմակավորները բռնի ուժի կիրառմամբ Հանրապետության հրապարակից բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նոյեմբերի 20-ին Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցը փակած ակցիայի 8 մասնակից բերման է ենթարկվել:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարեւորության մասին` ՌԴ ներքին անվտանգության տեսանկյունից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ և համակարգված է որակել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում շինարարական և վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) ներկայացրել է COVID-անվտանգության վերանայված կանոնները և առևտրի իրականացման վայրերի համար սահմանված նորմերի փոփոխությունները:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 20-ին մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
Նոյեմբերի 19-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Աշտարակում բնակվող 25-ամյա մի երիտասարդի «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան։
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1382 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
«Գիշերը գնում էի Ստեփանակերտ, առավոտյան բարձրանում էի Ղազանչեցոց, զանգը խփում էի, պատարագ, աղոթք անում, չնայած կիսաքանդ էր, բայց այնտեղ աղոթք արվում էր։ Մենք չէինք հավատում, մեր մտքով չէր անցնում, որ կարող էին հասնել Շուշի, դրա համար հանգիստ էինք։ Թերացումների ու այլ բաների հետ կապված՝ ես իրավասու չեմ գնահատականներ տալ։ Մենք էլ չգիտենք, թե ինչ կատարվեց, մինչև հիմա շոկի մեջ ենք ու չգիտենք՝ ով որտեղ է սխալվել, ով ինչ է արել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քահանան։
Ուկրաինական SkyUp Airlines բեռնափոխադրող ավիաընկերությունը վերսկսում է չվերթները դեպի Հայաստան:
Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողներն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրին, թե ինչպե՞ս է վերաբերվում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնից ազատմանը։
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 23-ին «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի կունենա Մարկ դի Դոմենիկոյի «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի ցուցադրությունը։
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Մագոմեդ Մուսալովի հետ։
Ուզում եմ տեղեկացնել, որ դիմում եմ ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու մասին:
«Հեռակա համակարգ ընդունվեց, որ զուգահեռ նաև աշխատեր, ծնողներին օգներ: Մեկ կիսամյակ է հաճախել ու արդեն զորակոչվեց՝ 2019 թվականի հունվարի 15-ին: Մոտավորապես 100 օր էր մնացել զորացրմանը: Բանակի նկատմամբ իր տրամադրվածությունը շատ լավ է եղել, թեկուզ, երբ արձակուրդ էր գալիս, ուզում էր 1 ժամ շուտ այնտեղ հասներ, երբեք չէր բողոքում, ոչ մի բանից չէր դժգոհում, միշտ դրական բաներ էր պատմում, եթե ինչ-որ բան պատմում էր»,- հիշեց քույրը:
Դադիվանքի կարգավիճակը առայժմ անորոշ է մնում։ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որն այս պահին գտնվում է Ստեփանակերտում, «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց՝ ամեն ինչ շատ բարդ է, ժամ առ ժամ ամեն բան փոխվում է։
«Ո՞վ է տեսել, որ քաղաքական բնույթ ունեցող, բազմապիսի խնդիրներով խնդիրը՝ մեկ էլ կախեն բանակի վրա. դա նշանակում է՝ քաղաքական ղեկավարությունը ձեռքերը լվանում է, որ հետագայում ամբողջ արդյունքների համար մեղադրի բանակին, և ինքն ապացուցի, որ դեռ մի բան էլ փրկչի դերում է հայտնվել՝ մոռանալով, որ պատմության մեջ չեն լինում գաղտնի բաներ: Կարող է գաղտնի լինել միառժամանակ, բայց միշտ չի կարող: Ու մենք տեսնում ենք մի շարք բացահայտումներ, որոնք հաստատ ունենալու են իրավաբանական ուժ` որպես ապացույցներ: Պետության դեմ այդ հանցագործության հատկանիշներն ապացուցելի են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Այսօր ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քաչորյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց.
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի, զավակների, տների եւ սրբավայրերի կորստի վիշտը սգացող սեւ-սիրտ մարդկանց դեմ այս ազգային դավաճանության կնքահայրը փողոց է նետել սեւ-դիմակավոր հրոսակախմբեր։
«Կա այսպիսի մի խոսք. ասում է՝ ծառի կտրվելուց հետո են իմանում բնի հաստությունը: Եվ այս պարագայում մենք ունենք այն, ինչի ականատեսն ենք այսօր բոլորս, որ գեներալ Մանվելի մահանալուց հետո մենք բոլորս հասկանում ենք, թե ինչքան հզոր կերպար է եղել Մանվելը՝ մեր ազգի հերոսը, մեր Արցախի հերոսը»,-. ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանը:
Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, ԱԺ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի խոսքով՝ հանգուցյալ Մանվել Գրիգորյանին արտերկիր տանելու խնդիր կար, և այսօր էլ դատարանում կա դեռևս չքննված միջնորդություն։