Բաժիններ՝

«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը Մուսալովի հետ

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Մագոմեդ Մուսալովի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում է միացել թիմին։ Մուսալովը «Ռուբինի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատը»։

Մուսալովը «Փյունիկում» հանդես կգա 25 համարի ներքո։

Այժմ ազգային ընտրանիների խաղերով պայմանավորված Պրեմիեր լիգայում դադար է: Հայաստանի առաջնության Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Լոռի»-ն է: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն: «Ուրարտու»-ն 4-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30