 
                        Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 1382 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
 
                                    Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1382 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուս խաղաղապահները տեղական իշխանություններին առավելագույն աջակցություն են ցուցաբերում խաղաղ կյանքի վերականգնման գործում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի տների միջև ճանապարհային երթեւեկությունը, էլեկտրականության, ջրի եւ գազի մատակարարումները: Ռուս խաղաղապահները ապահովել են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        