Բաժիններ՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Ուզում եմ տեղեկացնել, որ դիմում եմ ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոնա Մարտիրոսյանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության բոլոր գործընկերներիս՝ այս ահռելի ու չափազանց բարդ ոլորտում աշխատանքի ընթացքում նրանց ցուցաբերած աջակցության ու փոխադարձ հարգանքի համար: Ինձ համար դա շատ կարևոր է:

Շնորհակալ եմ նաև իմ գործընկեր լրագրողներին՝ վերջին երկու տարիների համագործակցության համար:

Ու ամենամեծ շնորհակալությունը Զարուհի Բաթոյանին, որի հետ աշխատանքը և ընկերությունը մեծ փորձ ու պատիվ է ինձ համար:

Լավ եղեք»,- գրել է Մարտիրոսյանը։

Նշենք, որ ավելի վաղ Զարուհի Բաթոյանն ազատվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է Մեսրոպ Առաքելյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս