ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ:
«Այսօր բոլորս սգում ենք, որովհետև մեզնից հեռացավ արցախյան ազատամարտի հերոսներից մեկը, ազատամարտի խորհրդանիշներից մեկը՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Մանվելը Փաշինյանի ռեժիմի առաջին զոհերից մեկն է, և դա փաստ է»,- Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:
Այսօր Երևանի որոշ փողոցներ փակելու համար ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիներ: Ոստիկանության Արաբկիրի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ «հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելու համար» մի քանի տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել, այնքան շատ, որ ոստիկանության բաժնում նրանց չէին կարողանում տեղավորել:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ Զիված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, այսօր ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ԱԻ նախարար: Նշենք, որ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նա նշանակվել էր 2018-ի հունիսին:
Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, կյանքի 58-րդ տարում մահացել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 20-ին ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:
Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ վերջին հրապարակային քննարկումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների սադրիչ հայտարարությունները վերահաստատում են Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը` որպես Թուրքիայի և նրա վեհահսկողության ներքո գտնվող միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակից ելքի առավել օպտիմալ և արդյունավետ ճանապարհ:
Թբիլիսիում անհայտ անձը հրազենով մտել է միկրոֆինանսական կազմակերպության գրասենյակ և պատանդներ վերցրել:
Քիչ առաջ Սահմանադրական դատարանը կասեցրել է իմ դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիք արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը։
Նոյեմբերի 10-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրված կապիտուլյացիայի փաստաթղթի մասին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Նարինե Խաչատուրյանը։
Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին․ Ֆոտոշարք՝ Հանրապետության հրապարակից
Բերման ենթարկված քաղաքացիներն ազատ արձակվեցին Ոստիկանության Արաբկիրի բաժնից․ ՈՒՂԻՂ․ tert.am
Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը. ՈՒՂԻՂ
Ղարաբաղի խնդրին լրջությամբ տիրապետողները շատ լավ գիտեն, որ Փաշինյանի ստորագրած «Ամոթալի դաշնագրով» Ղարաբաղի հարցն իրականում չի լուծվել: Անգամ աննախադեպ նվաստացուցիչ ու միակողմանի զիջումների արդյունքում մեզ համար կենսական այս հարցը լուծված չէ, իսկ խաղաղությունը տարածաշրջանում մնում է երկարաժամկետ առումով չերաշխավորված:
Նոյեմբերի 20-ին, ժամը 12:39-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Հայաստան:
«Տիկին Ռիտան բացառիկ էր․․․Նա կարողացավ բազում ու բազմաթիվ առողջ ժպիտներ պարգևել ․․․ Աստված հոգին լուսավորի»:
Իրենց անհնազանդությունը ցույց տալու համար քաղաքացիներն ավելի վաղ փակել էին Աճառյան, Տիգրան Մեծ, Սայաթ-Նովա, Սարյան փողոցները: Քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը լավ է և պատրաստվում է սկսել բուժման ընթացքը։
Սիրիական Իդլիբում զինյալները շարունակում են հանցագործություններ կատարել, իրականացնում են խաղաղ բնակիչների եւ հումանիտար աշխատողների մահապատիժներ:
ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է հայտարարություն, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը։
Ընդդիմադիր ուժերի ավտոերթը. ՈւՂԻՂ
Քիչ առաջ մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։
168.am-ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես է Արցախ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը մտնում ՀՀ կառավարության շենք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սահմանադրական դատարանը քիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա կասեցրեց «Ռազմական դրության իրավիճակի ռեժիմի մասին» ՀՀ կառավարության որոշման այն դրույթը, որով ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ներին արգելվում էր պաշտոնականից տարբերվող կարծիք հայտնել կամ տարածել` մինչև գործի ամբողջական քննության ավարտը:
Այս օրերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ է ստանում հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առաջին նխագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:
Ոչ միայն հասնել, այլ նաև ծանր տեխնիկա ու հրետանի հասցնել: Եվ այս ամենը՝ մեր «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո:
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Արցախի Հանրապետության քաղաքական իրավիճակին՝ նշեց, որ Արցախի Հանրապետությունն ավելի ինքնիշխան էր մինչև Արայիկ Հարությունյանի նախագահությունը.