«Դավիթ Տոնոյանը պետք է ինքը հրաժարական տար, և ոչ թե սպասեր, որ իրեն հեռացնեն». Անդրանիկ Քոչարյան

Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողներն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրին, թե ինչպե՞ս է վերաբերվում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնից ազատմանը։

«Շատ նորմալ: Դավիթ Տոնոյանը պետք է ինքը հրաժարական տար, և ոչ թե սպասեր, որ իրեն հեռացնեն»:

Նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին Քոչարյանն ասաց, որ նա իրենց սերնդակիցն է, ով 1990-ականներից մասնակցել է բանակաշինությանը:

«Վաղարշակ Հարությունյանը մեր Պաշտպանության նախարարն է եղել, նույն այն  սերնդակիցն է մեր, որը որ 90-ական թվականներից կերտում էին մեր զինված ուժերի կառուցումը, մինչև այն պահը, երբ ինքը Վազգեն Սարգսյանի կողմից նշանակվեց նախարար: Հետագայում ճակատագիրը փոխեց բոլորիս կյանքի ընթացքը, այսօր պատմությունը ոնց որ թե կրկնվում է: Ես զբաղեցնում եմ Վազգեն Սարգսյանի առաջին զբաղեցրած պաշտոնը՝ հանձնաժողովի նախագահի, իսկ Վաղարշակ Հարությունյանը զբաղեցնում է Պաշտպանության նախարարի պաշտոնը: Դա նշանակում է, որ անելիք ունենք, մեր կորուստների վերադարձը պետք է լինի առաջնահերթ»,- ասաց Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս