Պատերազմի շրջանում էլ նույն անօդաչու սարքերի հետ կապված առաջարկություններ են արվել, նոր լուծումներ, նախագծեր են առաջարկվել, օրինակ, կարող ենք պահեստամասերը գնել և Հայաստանում հավաքել։ Զրոյից հեծանիվ չհորինենք, քանի որ վաղուց հորինված են, ուղղակի կարելի է ամեն ինչ կազմակերպել ու տեղում հավաքել։ Ամեն դեպքում՝ հույս կա, կարծես թե այս պատերազմից հետո լրջորեն ուզում են զբաղվել անօդաչուների հարցով։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Արթուր Շահինյանը։
SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը երրորդ հորիզոնական է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից:
Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալի խոսքով` անտուն մնացած մարդիկ երկու անգամ շատ են շրջանում առկա ազատ բնակարաններից։
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան (EWF) հայտնել է 2021թ․ առաջնության անցկացման ժամկետները:
Պատերազմի օրերին, երբ աշխարհասփյուռ հայությունը հանգանակություն էր անում Արցախին օգնելու համար, պարզվում է՝ գումարների մի մասը հայտնվել է պետական բյուջեում։ Սա արտառոց է նրանով, որ մինչև հիմա երբևէ նման բան չէր եղել։ Կարևոր չէ, թե դա ինչ նպատակով է արվել։ Խնդիրն այն է, որ մտնելով բյուջե՝ այդ գումաները դառնում են բյուջետային եկամուտ։