
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ին

Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության և անվտանգության պայմաններում, Tert.am-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ CNN-ի թղթակից Քրիստիան Ամանփուրի հետ հարցազրույցում։
ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ բանակցությունները պետք է հանգեցնեն «առանց սահմանափակումների Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ձեռբերմանը»։
Մնացականյանի խոսքով՝ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ մի դեպքում Ադրբեջանը չի կարող հաստատել իր գերակայությունը և Հայաստանը ոչ մի դեպքում թուլ չի տա, որ արցախցիները կրկին կանգնեն էթնիկ զտման վտանգի առաջ։
«Բնակչությունն է որոշելու իր ճակատագիրը, իր անկախության հարցը, և դա պետք է հարգել։ Սա է հակամարտության լուծման ճանապարհը»,- ասել է Մնացականյանը։
https://www.facebook.com/camanpour/videos/755478885005986