Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովը հետաձգել են կորոնավիրուսի պատճառով
Կենտրոնական Ասիայի հանրապետությունների նախագահների հերթական երրորդ կոնսուլտատիվ հանդիպումը, որը պետք է կայանար ընթացիկ տարում Բիշքեկում, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է 2021 թվականին եւ ամենայն հավանականությամբ կկայնա Թուրքմենստանում: Հոկտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել Ուզբեկստանի արտգործնախարարության ղեկավար Աբուլազիզ Քամիլովը։
«Դժբախտաբար, կորոնավիրուսի եւ այդ համավարակի հաղթահաման ժամկետների պահպանվող անորոշության հետ կապված հանգամանքների պատճառով մինչեւ այս տարվա վերջը հազիվ թե հաջողվի անցկացնել հերթական՝ երրորդ կոնսուլտատիվ հանդիպումը»,- ասել է Կամիլովը «Պրավդա Վոստոկա» թերթում հրապարկված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Թուրքմենստանն առաջարկել է երրորդ հանդիպումն անցկացնել իր մոտ 2021 թվականին:
«Մենք, լինելով կոնսուլտատիվ խորհրդի համանախագահ, լիովին պաշտպանում ենք Թուրքմենստանի սույն առաջարկությունը եւ հույս ունենք հաջորդ կենտրոնասիական կոնսուլտատիվ գագաթնաժողովն անցկացնել լայն եւ բովանդակալից ծրագրով»,- հայտնել է Քամիլովը: Նրա կարծիքով՝ Թուրքմենստանում կայանալիք հանդիպումից հետո հերթական գագաթնաժողովը կարելի կլինի անցկացնել Բիշքեկում:
Բարձրաստիճան դիվանագետի կարծիքով՝ հանդիպման հետաձգումը չի նշանակում, թե տարածաշրջանի երկրները «պակասեցրել են» տարածաշրջանային համագործակցության զարգացման եւ խորացման «արագությունը»: Նրա համոզմամբ՝ Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունների համար բազմակողմ համագործակցությունը գերակա նշանակություն ունի:
Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների կոնսուլտատիվ հանդիպումներ անցակացնելու առաջարկությունը 2017 թվականին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում առաջադրել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միզիյոեւը: Առաջին նման հանդիպումը կայացել է 2018 թվականի մատին Ղազախստանի մայրաքաղաքում, երկրորդը՝ 2019 թվականի նոյեմբերին Տաշքենդում, որտեղ ընդունվել է դրանց անցկացման կանոնակարգը՝ տարեկան մեկ անգամ, երրորդ հանդիպումը պլանավորվել էր անցկացնել Բիշքեկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: