ԱՀԿ-ն Wikipedia-ին ճշմարտացի տեղեկատվությամբ կապահովի COVID-19-ի մասին
Նոր կորոնավիրուսի մասին ճշմարտությունը պամելու ձգտումն ի հակակշիռ ստահոդ տեղեկությունների եւ լուրերի դարձավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ԱՄՆ-ի Wikimedia Foundation ոչ առեւտրային կազմակերպության միջեւ փոխգործակցության դրդապատճառ, կազմակերպություն, որը Wikipedia հանրամատչելի ինտերնետ-հանրագիտարանի սեփականատրեն է: Ինչպես հայտնել է ԱՀԿ-ի Ժնեւի կենտրոնակայանը, գործընկերները «հայտարարել են COVID-19-ի մասին թարմ եւ առավել հուսալի տեղեկատվությունից հասարակայնության օգտվելու հնարավորության ընդլայնման գործում համագործակցության մասին»։
Այդ փոխգործակցության շնորհիվ «մարդիկ ամենուրեք կկարողանան հնարավորություն ունենալ ծանոթանալու ԱՀԿ-ի ինֆոգրաֆիկային, տեսանյութերին եւ հանրային առողջապահությանը վերաբերող այլ մուլտիմեդիական տվյալների եւ դրանց մասին հաղորդակից դարձանելու թվային պահոցում՝ «Վիկիպահեստում» (Wikimedia Commons): Դա Wikipedia-ի ավելի քան 250 հազար կամավոր խմբագիրներին հնարավորություն կընձեռի ընդլայնելու COVID-19-ի թեմատիկայի լուսաբանումը, որի վերաբելյալ այժմ ներկայացված է ավելի քան 5,2 հազար հոդված 175 լեզուներով:
«Առղջապահության մասին հավաստի տեղեկատվությունից օգտվելու հավասար հնարվորությունը չավազանց կարեւոր նշանակություն ունի համավարակի ժամանակ մարդկանց անվտանգության եւ տեղեկացման ապահովման համար»,- հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: «Մեր նոր համագործակցությունը Wikimedia Foundation-ի հետ կընդլայնի ԱՀԿ-ի հուսալի տվյալներից օգտվելու հնարավորությունը»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: