Բաժիններ՝

Ճապոնացի գիտնականները հայտնել են COVID-19-ի անսպասելի հետևանքը

Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով պայմանավորված հիվանդության թողած հետեւանքներից մեկը մազաթափությունն է, ինչպես նաեւ տեւական ժամանակ հեւոցն ու թուլությունը. այս եզրակացության են եկել Ճապոնիայի Գլոբալ առողջապահության եւ բժշկության ազգային կենտրոնի գիտնականները: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Գիտնականները պարզել են, որ այն անձանց շրջանում, որոնք COVID-19-ով պառկել են հիվանդանոցում, ապաքինվելուց 4 ամիս անց հեւոցի ախտանշաններ են մնում 11 տոկոսի մոտ, թուլություն՝ 10 տոկոսի, հոտառության խանգարումներ՝ 10 տոկոսի, հազ՝ 4 տոկոսի, համային զգացողությունների խանգարումներ՝ 2 տոկոսի մոտ: Բացի այդ, COVID-19-ի ախտանշանններն ի հայտ գալուց երկու ամիս անց դուրս գրված հիվանդների քառորդ մասն սկսել է գանգատվել մազաթափությունից: Գիտնականները նշում են, որ նմանօրինակ ախտանշաններ են նկատվել նաեւ նրանց մոտ, ովքեր հիվանդացել են էբոլա տենդով կամ դենգե տենդով, բայց հնարավոր են համարում, որ դա կարող է կապված լինել նաեւ COVID-19-ով հիվանդացածների հոգեբանական ապրումների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031