ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հոկտեմբերի 19-23-նն ընկած ժամանակահատվածում հերթական գաղտնի զորավարժություններն է իրականացրել Գերմանիայի  տարածքում։ Ինչպես տեղեկացնում է Stars and Stripes հրատարակությունը, զորավարժությունների ընթացքում ստուգվել են Շտուտգարտի համատեղ շտաբի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուժերը ռազմական հակամարտության դեպքում մոբիլիզանցելու կարողությունները:

Հրամանատարության պատրաստման և գնահատման բաժնի պետ, գեներալ-մայոր Ջոն Բոյդի խոսքով՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերից հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցել է 4400 զինվորական:

Միևնույն ժամանակ զորավարժությունների բոլոր մանրամասները և սցենարները գաղտնի են պահվում։ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը նշել է միայն, որ դաշնակիցների բոլոր ցամաքային, ծովային, օդային, կիբեր-տիեզերական ռեսուրսների՝ հակամարտությունների դեպքում օգտագործման միջոցների մշակում է կատարվել:

Հիշեցնենք, որ եվրոպական հրամանատարությունը Austere Challenge զորավարժությունների իրականացումը սկսել է 1990-ական թվականներից, սակայն «սառը պատերազմի» ավարտից հետո Եվրոպայում հակամարտությունների հեռանկարի վերացման հետ կապված դրանք առավել ցածր ինտենսիվությամբ են անցկացվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031