2020 թվականին աշխարհում ուղիղ արտասահմանյան ներդումները կնվազեն 30-40 տոկոսով, սակայն անկումը կարող է էլ ավելի ուժեղ լինել՝ մոտ 50 տոկոս՝ պանդեմիայի երկրորդ ալիքի պատճառով:
Արցախի Հանրապետությունում այս պահին իրավիճակը կայուն լարված է:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակիրի հետ շփում ունենալու պատճառով:
Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ թուրքական կառավարության կողմից Սիրիայից Ադրբեջան ուղարկված և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռվող վարձկաններից մահացել է ևս 18-ը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկեց Կառավարության կողմից ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
ՀՀ կենտրոնական բանկը, պատերազմի և կորոնավիրուսի բաձր տեմպով տարածմամբ պայմանավորված, վերանայել է դեռ սեպտեմբերին կանխատեսած ՀՆԱ-ի 6.2 տոկոս անկման ցուցանիշը՝ կանխատեսելով շուրջ 7 տոկոս անկում: Այս մասին հոկտեմբերի 27-ի ասուլիսում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեի գլխավորած պատվիրակությունը ոկտեմբերի 27-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը։
«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը համոզված է՝ Ադրբեջանին ուշքի բերելու մեկ ճանապարհ կա․ դա նրա ռազմական մեքենայի ողնաշարը ջարդելն է, այնպիսի հարված հասցնելը, որ սեփական ժողովրդից այլևս ի վիճակի չլինի թաքցնելու որևէ բան։ Անհրաժեշտ է պատճառել նաև տարածքային կորուստներ, որի դեպքում Բաքվի դիկտատորի աթոռը կճոճվի, ազգային փոքրամասնությունները դրանով կստանան ազդակ ապստամբության համար, որին վաղուց պատրաստ են։
Սիրիայի զինված ուժերի զինվորները ձերբակալել են թուրքամետ գրոհայինների, որոնք հարցաքննության ժամանակ պատմել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող պատերազմին իրենց խմբավորումների մասնակցության և կորուստների մասին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը կոչ է անում ուժեղացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, քանի որ ԼՂ հակամարտության գոտում առանց այդ էլ փխրուն հրադադարը դառնում է ավելի ու ավելի փխրուն:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Ադրբեջանն Իսրայելի ցուցումով աջակցում է Իրանի անջատողական խմբերին,֊ այդ մասին նշվել է իրանական «Օֆող» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ասր» հաղորդաշարում տեղի ունեցած քննարկման ժամանակ։
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք: Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»,- գրել է նա:
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:
ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքն իր մեջ գնաճային պոտենցիալ չունի: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կազդի՞ սպառողական գների վրա, և թե ի՞նչ ապրանքներով կարելի է փոխարինել թուրքականը:
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վազգեն Մանուկյանի դավանած արժեքները, անցած ճանապարհը, գիտելիքը, փորձը, ամենածանր իրավիճակներում որոշումներ կայացնելու ունակությունը, ռիսկերը հաշվարկելու կարողությունը (ցանկը կարելի է շարունակել)` նրան չվստահելու որևէ տեղիք չեն տալիս»:
Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք չունենք այլ ընտրություն, քան ամբողջ ուժով, վճռականությամբ ու եռանդով պատերազմելն ու հաղթելը։ Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ շարունակում է խախտել արդեն երրորդ հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ մերժելով խաղաղ կարգավորման հնարավորությունները։
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։
Ֆրանսիական France24 պարբերականն անդրադարձել է արդեն մեկ ամիս Լեռնայյին Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և հստակ քննված տեսանյութերի միջոցով ապացուցել հակամարտությանն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Սիրիայից վարձաններ ներգրավելու մասին լուրերը։
Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված Հակոբ Արթուրի Քարտաշյանը 21 տարեկան էր, Գերմանիայից վերադարձել էր հայրենիք հատուկ զինվորական ծառայություն անցնելու համար:
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար:
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչավով՝ բարդ համաճարակային իրավիճակի պատճառով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով պետական դավաճանության և լրտեսության դեպքերի մասին, հայտնեց, որ մեկ քաղաքացի իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ կեղծ տեղեկություն է շրջանառել:
Փեշավարի մեդրեսներից (մուսուլմանական կրոնական դպրոց) մեկում պայթել է պայթանյութով լի պայուսակը, զոհվել է առնվազն ութ աշակերտ եւ ավելի քան 110 մարդ՝ տուժել:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երկրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ և ուղարկել բազմաթիվ միջազգային կառույցների:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 13։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի թիվ 85 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժշտ է փրկարարների օգնությունը։