Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ, որի կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։
«Պետք է ստեղծել Պաշտպանության պետական միանական կոմիտե Արցախի հետ համատեղ և իշխանության լծակները տալ այդ կոմիտեին, իսկ մնացած հարցերը կհասկանանք արդեն պատերազմից հետո»:
Այսօր հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը: Կան վիրավորներ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։
Օրեր առաջ Պաշտպանության նախարարության խորհրդանշանով տեսանյութ էր տարածվել, որից տպավորություն էր ստեղծվել, թե հայախոս ադրբեջանցի ռազմագերի է հայտնվել մեր զինված ուժերի հսկողության տակ:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պատերազմը, որն ունի այդքան մեծ ծավալ, ունի իր խնդիրները, դրական կողմերը։
Շատ հստակ կարող եմ ասել՝ համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, մեկնաբանելով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հայ ժողովուրդն Արցախի հարցում նույնիսկ պատրաստ է ցավալի փոխզիջումների, բայց ոչ երբեք Արցախի կապիտուլյացիայի, նշեց, որ խոսքն այն մասին է, որ հայկական կողմը մշտապես պատրաստ է եղել բանակցությունների։
ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հրապարակել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցու հարցաքննության տեսանյութը:
Վաստակավոր արտիստ, բեմադրող ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը միանում է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի կոչին ու պահանջում է Հայաստանի հանրապետության կառավարության հրաժարականը, և կառավարման ղեկը հանձնել զինվորական դասին: Այս մասին նա հայտնեց Yerevan.Today-ի հետ զրույցում։ Վազգեն Մանուկյանը, հիշեցնենք, երկու պահանջ էր դրել․ «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք […]
Քննչական կոմիտեի ներկայացուցիչն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակեց փաստական տվյալներ, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են արցախաադրբեջանական հակամարտության ընթացքում ադրբեջանական կողմում կռվող թուրք զինյալների, ահաբեկիչների ու վարձկանների ներգրավվածության մասին:
Դավիթ Շահնազարյանը, որ օրերս գտնվում է առաջնագծում, հայտարարել է, որ միանում է Հանրային խորհրդի նախկին նախագահ, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի այսօր արված հայտարարությանը և վերահաստատում է հոկտեմբերի 3-ի իր հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է Անկախ կայքը։
«Նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին պաշտոնից ազատվելու հետ կապված մամուլում շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Պարբերաբար նաև հաղորդագրություններ տրվել են այդ ուղղությամբ: Եվ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահված է երկրի ղեկավարությանը: Ես դրանից ավել ձեզ տեղեկություն չեմ կարող տալ»,- ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել Արգիշտի Քյարամյանը, ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կդիմի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան: Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ա․ Սիմոնյանը։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին եւ ուժն այսօր մեզ հետ են: Խոնարհումս նրանց վառ հիշատակին:
Աշխատանքից ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը: Այս տեղեկությունն այսօր հաստատել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերն, ընդհանուր առմամբ, վերահսկում են իրավիճակը ՀՀ հարավային սահմանում:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչին կժամանի Երևան. նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականությունն առաջ մղելու նպատակով:
Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ:
Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն այսօր հայտնեց, որ ադրբեջանցիները կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ պաշտպանված չեն:
Ազգային անտագության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը ազատվել է աշխատանքից։
Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ:
Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր հայրական օրհնությունը բաշխեց Արցախ մեկնելու նպատակով Հայաստան ժամանած Ռումիանիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանին և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավորներ Տ․Արիստակես քահանա Հովհաննիսյանին (Եկատերինբուրգ), Տ․Սեբեոս քահանա Ղալաչյանին (Նիժնի Նովգորոդ) և Տ․ Աշոտ քահանա Ղազարյանին (Դոնի Ռոստով)։
Այսօր արցախցի կանայք հանդիպել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ: Երեկ նրանք ակցիա էին անցկացրել գրասենյակի առջև, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ շենքում մարդ չէր եղել, որ նրանց ընդուներ: Անվտանգության աշխատակիցներն արցախցի կանանց փոխանցել էին, որ կարող են ձևավորել 3 հոգուց բաղկացած պատվիրակություն և արդեն այսօր գալ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ: Հանդիպումն ավելի քան մեկ ժամ է տևել, արցախցի կանայք ներկայացրել են իրենց նամակ-պահանջը, որում, մասնավորապես, նշված էր, որ Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցչությունները պետք է չլռեն և իրենց կենտրոնական գրասենյակներին ներկայացնեն, թե ինչ է կատարվում Արցախում:
«Այս պահի դրությամբ մենք ունենք 2 հարցաքննված ռազմագերիներ ադրբեջանական կողմից»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՔԿ Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
Տարածված տեղեկատվությունը, թե այսօր իր կատարած հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել է Հանրայյին խորհրդի նախկին նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական միավորման անդամ Վազգեն Մանուկյանին, չի համապատասխանում իրականությանը: