ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգի նախագիծը:
Կյանքի 73-րդ տարում մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է ադրբեջանական ազգայնական «Ի բարօրություն ընդհանուր ժողովրդի» խմբավորման պարագլուխներ Ռագիմ Բայրամովին և Ռոման Ագաևին: Այս մասին հայտնում է «Baza» տելեգրամի ալիքը՝ նշելով, որ կասկածյալներն այժմ գտնվում են տնային կալանքի տակ:
Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ԼՂ-ում հակամարտությունից տուժած անձանց օգնելու համար: Այս մասին տեղեկացնում է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի էջը:
Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմը բոլորիս կյանքը փոխեց, և արդեն մեկ ամիս հայ մարդը, Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մեկ հոգս, մտածմունք ու երազանք ունի՝ խաղաղ ու պաշտպանված Արցախ տեսնել:
Ֆրանսիայի դատական քննիչը կվերսկսի բռնաբարության գործով ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի դեմ հետաքննությունը հայցվորի կողմից պահանջից հետո:
Կորոնավիրուսի պատճառով մահացել է ԵՊՀ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների գիտական կենտրոնի գործադիր տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վալերի Միքայելի Առաքելյանը: Այս մասին հայտնում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԽ-ն։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում` արցախա-ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Վաղաշենի համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովը հանգանակել է 16 միլիոն 360 հազար դրամ:
Հոկտեմբերի 28-ին թուրքական Diavn-i Harp Թելեգրամ-ալիքում հրապարակվել է ամենայն հավանականությամբ հենց Ադրբեջանում արված թուրքական արտադրության մահապարտ KARGU 4-պտուտականի (կվադրոկոպտեր) ԱԹՍ-ների լուսանկարներ: Այս մասին գրում է «Ռազմինֆո»–ն։
Ադրբեջանը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի «Թվիթեր»-ի միկրոբլոգը:
Ռուսաստանը տարածաշրջանում կայունություն հաստատելու կողմնակից է և հակամարտությունների առկայությունը չի բխում իր շահերից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության սրացման համատեքստում Ռուսաստանի դերին:
Պաշտպանության բանակը հայտնում է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ:
Իրականում մեր ժողովուրդը նույնիսկ 90-ականներին՝ առաջին արցախյանի ժամանակ, մեր մոտից ո՛չ արտագաղթ ա եղել, ո՛չ խուճապ: Մենք եթե տարիներով էդտեղ ապրել ենք՝ 3 կողմից սահման, ուրեմն մենք հոգեբանորեն պատրաստ ենք այս իրավիճակներին:
Զոհվել է Նարեկացի նվագախմբի քամանչահար Մհեր Փոթոյանը
Այսօրվա հարվածներն էլ անակընկալ չէր, ինչի վրա զարմանանք, դիմացինին չե՞նք ճանաչում։
Ֆրանսիայում հայերը վաղ առավոտյան բողոքի ակցիա էին անցկացնում։ Փակել են А7՝ Լիոնից Մարսել տանող մայրուղին։ Հայաստանի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով, Արցախին աջակցող վանկարկումներով նրանք սպասում էին ոստիկանության ծառայողների ժամանմանը՝ ներկայացնելու նրանց իրենց պահանջները։ Ցուցարարները ֆրանսիական հեռուստաալիքներով ուղիղ եթեր էին պահանջում՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, բայց կասկածում Երևանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով կառուցողական աշխատանքի ունակության վրա:
Երեկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։ Վարչապետն արձագանքե՞լ է խմբակցությունների ներկայացրած առաջարկին՝ հետաքրքրվեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից:
Եվրախորհրդարանում Դանիայի «Կարմրականաչ դաշինքը» ներկայացնող պատգամավոր Նիկոլայ Վիլումսենը Եվրամիությունից վճռական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ:
Թշնամին շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով հոկտեմբերի կեսերից Արցախում էր, վերադարձել է Տավուշ՝ կազմակերպչական որոշ հարցեր լուծելու ու կրկին Արցախ վերադառնալու առաքելությամբ։ 168.am-ի հետ զրույցում սրբազանը վստահեցրեց՝ հայ զինվորը, սպան ամուր կանգնած են սահմանին։
Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի (SOHR) տվյալների համաձայն` Թուրքիայի կառավարության կողմից ևս 300 սիրիացի վարձկաններ են հավաքագրվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պատերազմում կռվելու համար, սակայն արդեն դժվարություններ են առաջացել նրանց հավաքագրման առումով:
Այսօր մահացել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ռաֆիկ Աբրահամյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Սոսե Արմենովնան:
Պետությանն աջակցողներին կօգնի նաև պետությունը: Պատերազմի օրերին մեկ նպատակի` հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել հարկեր վճարելու մասին: Պետությունը կազատի նրանց այդ հոգսից: Հոկտեմբերի 23-ից ուժի մեջ է մտել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանված արտոնությունները վերաբերելու են սեպտեմբերի 27-ից հետո կատարված աջակցություններին:
Առաջնագծի հոգևորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել։
Ռուսաստանը միջազգային իրավունքի բոլոր կառույցների պատասխանատու մասնակիցն է, միջազգային պայմանագրերի գծով բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ:
Այսօր կորոնավիրուսից մահացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը։
Շուշին` «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծությունից հետո: