Հայաստանում օգտատերերի համակարգիչների 29,3%-ը 2020-ի առաջին եռամսյակում ենթարկվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի։ Նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը Վրաստանում կազմել է 22,6%, Ադրբեջանում՝ 30%։ 2020-ի հունվար-մարտին հայաստանցի օգտատերերի համակարգիչների 28,7%-ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 23,5%, իսկ Ադրբեջանում՝ 33,9%։ 2019-ի երկրորդ եռամսյակում հայաստանցի օգտատերերի 33,5%-ն է […]
Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում, կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքի ընթացքին:
Ռուսաստանցի գեղասահորդուհի, 13-ամյա Ադելյա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի գեղասահքի գավաթի խաղարկության երրորդ փուլում:
NEWS.am-ը բաց նամակ է ստացել հայազգի ռուսաստանցի հայտնի գործարար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանից`ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հայկական զինված ուժերը կոտրել են հակառակորդի լայնածավալ գործողությունների իրականացման թափը, որից հետո տեղի են ունենում այլ բնույթի գործողություններ` դանդաղ, օջախային, սողացող:
«Օրերս իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիևը ևս մեկ անգամ մեղադրել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, այսինքն՝ փորձում է «մեղավորներ» փնտրել՝ խաղաղ ճանապարհով չկարգավորելու մեջ, բոլորին, բացի իրենից: Ալիևը ակնհայտ տեքստով խոսում է, որ ինքը տեսնում է բացառապես ռազմական լուծում և գնում է այդ ճանապարհով: Կարծում եմ՝ պետք է լինեն որոշակի պատժիչ մեխանիզմներ, որովհետև Ադրբեջանը քաջալերում ստանալով Թուրքիայի կողմից՝ ամբողջությամբ կասկածի տակ է դնում միջազգային հանրության հեղինակությունը և փորձում տորպեդահարել ամբողջ գործընթացը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի այսօրվա հրթիռակոծության հետևանքով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցներ Գեղամ Գրիգորյանը, Կարոտ Բաղրյանը և Հարութ Ապրեսյանը մարդասիրական առաքելություն իրականացնելիս ստացել են մարմնական վնասվածքներ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկանները պատրաստվում են նոր շինություններ պայթեցնել Ադրբեջանում:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է համավարակի երկրորդ ալիքի պատճառով նոր միջոցների անհրաժեշտության մասին Եվրամիության բոլոր երկրներում:
Այսօր ադրբեջանական զինված ուժերը, նրանց աջակցող ահաբեկչական խմբավորումները և հատուկ նշանակության տարբեր ջոկատներ ամբողջ օրը շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները` ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղությունը:
ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում բնակավայրերի վրա բոլոր հարձակումները և ռմբակոծությունները:
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օրվա ռազմական իրավիճակը. ՈՒՂԻՂ
Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը:
«Արցախի վրա Ադրբեջանի անարդարացի հարձակումը սեպտեմբերի 27-ին պետք է դատապարտվի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան:
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը:
Բայց վերջնական կարգավիճակի վերաբերյալ ցանկացած հարց շատ հեռու է, քանի դեռ զենքերը կրակում են:
Արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, ովքեր պատերազմական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։
Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:
ԱՄՆ-ում գտնվող հայերը շարունակում են բարձրացնել Արցախի ճանաչման, Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու, Թուրքիայի օժանդակության, վարձկանների ներգրավման հարցերը։
Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 28-ին ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը:
Իրանը ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման ծրագիր է մշակել: Երեքշաբթի օրը երեկոյան Թեհրանում նման հայտարարությամբ հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ չգաղտնազերծելով, թե խոսքն ինչ ծրագրի մասին է։ Զարիֆը տեղեկացրեց, որ այսօրվանից երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին լինելու է տարածաշրջանային երկրներում, ինչպես նաև Մոսկվայում ներկայացնելու համար իրանական փաթեթը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է The Associated Press-ի տեսանյութը` Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում խաղաղ բնակիչների սպանությունների և բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածությունների մասին: