Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը:
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 աթս, 3 զրահատեխնիկա, կա 200 զոհ:
Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր էջում հայտնում է, որ ծանր վիրավորում է ստացել «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր գրոհայիններ հավաքագրելու համար։
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 11-ի ժամը 17․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 14 դեպք, որոնցից 9-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 5-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ 11 դեպքով հարուցվել է վարչական վարույթ, 3-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։
200 հատ ինֆրակարմիր ջերմաչափ՝ 100 հատ – Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, 100 հատ – Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը անհատույց հանձնելու նպատակով և անզգայացման սարքի 2 պահեստամաս «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 32 կգ, 7,454 դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 271 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Բասկետբոլի ազգային ասոցացիայի` NBA-ի եզրափակչի 6-րդ խաղում «Լոս Անջելես Լեյքերս»-ը հաղթանակ տոնեց «Մայամիի» նկատմամբ և պատմության մեջ 17-րդ անգամ դարձավ չեմպիոն:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանին 2020 թվականի հոկտեմբերի 10-14-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ Արցախի Հանրապետությունում քաղաքացիական բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով:
Գիշերվա ընթացքքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Norway Chess-ում: Արոյանի հերթական մրցակիցը Ֆաբիանու Կարուանան էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով, սակայն 38-րդ քայլին անձնատուր եղավ:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:29-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Այսօր Լոս Անջելեսում ավելի քան 150,000 կալիֆորնիահայեր բողոքի ցույցի էին դուրս եկել՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի: «Հաղթանակի երթը» Լոս Անջելեսի հայ համայնքի միասնության հզոր դրսևորումն էր՝ ի պաշտպանություն հերոսաբար մարտնչող Արցախի ու Հայաստանի»:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 16:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտակայքում բախվել է երկու ավտոմեքենա։
Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջանում խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչության վտանգի մասին: Այս մասին հայտնում է Infoteka24.ru-ն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ. հոկտեմբերի 12-ին ժամը 11:00-17:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը:
Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը»:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պատերազմին ես էլ իմ բաժինն եմ դնում, խոսքը անձամբ իմ ծառայության մասին չէ, որը շատ փոքր է։ Խոսքը գնում է իմ ընտանիքի անդամների, իմ համակուրսեցիների ու աշակերտների մասին, ովքեր պատերազմի թեժ կետերով են անցնում։ Նրանցից ոմանք հերոսացել են արդեն կենդանի թէ հավերժացած, բայց հերոս են։ Ես ձեզանով եմ ապրում եղբայրներ ու քույրեր։
Կուբայի իշխանությունները երկիրը մասնակիորեն կբացեն միջազգային զբոսաշրջության համար: Այդ մասին հաղորդել է Prensa Latina գործակալությունը:
Ճապոնիայի բնակչության շրջանում անցկացված հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքներով գրեթե 2/3-րդը սպասում է Oլիմպիական խաղերի մեկնարկին։
Գրականության բնագավառում 2020 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի պոետ Լուիզա Գլյուկին:
Երգչուհի Նատաշա Կորոլյովան իր Instagram-ի էջում խոսել է ամուսնու՝ Սերգեյ Գլուշկոյի՝ Տարզանի, դավաճանության մասին: Նա հայտարարել է, որ բոլոր ընտանիքներն անցնում են ճգնաժամի միջով։ Նրա խոսքերով ՝ ոմանք դրանից դուրս են գալիս վերափոխված, մյուսները կորցնում են ամեն ինչ։
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել մի բնակարան, որի գինը ներառում է գարեջրի «հավերժական» պաշարներ: Այդ մասին հայտնում է 25 News KXXV հեռուստաալիքը:
«Արեպլիվիր»-ի թերապիայի բուժընթացն ապահովում է թոքերի վիճակի արտահայտված բարելավում՝ ընդհուպ մինչեւ նորմալացում հիվանդների բացարձակ մեծամասնության մոտ:
Մեր օրերում երեխաներն ավելի ու ավելի նյարդային են դառնում հետզհետե, կամ ընդհակառակը, տառապում են խորը ձանձրույթից կամ որևէ մոտիվացիայի բացակայությունից: Հայտնի հոգեբույժ ու բժշկագիտության դոկտոր Վիկտորյա Դանքլին համարում է, որ մանկական հոգեբանության այդ անոմալ վիճակը պայմանավորված է նրանց՝ էլեկտրոնային սարքերի հետ առավել վաղ ու երկարատև շփմամբ: Այս մասին գրում է www.cluber.com.ua-ն:
Այլևս պարզ է, որ մոտ ապագայում կառավարությունն ի վիճակի չի լինելու բարելավել հասարակության կյանքը։ Ուստի սկսել է կարճաժամկետ խոստումները, որոնք տրվեցին «թավշյա հեղափոխության» ընթացքում ու դրանից հետո, փոխարինել երկարաժամկետով։ Այնքան երկարաժամկետով, որ դրանց չիրականացման պատասխանատվությունն այս իշխանությունը հաստատ չի կրելու։
Վիեննայում և Բրատիսլավայում հոկտեմբերի 9-ին տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիան և նրանց կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը դատապարտող բողոքի ցույցեր։
Ադրբեջանական զինուժը կրկին թիրախավորել է Ստեփանակերտը, այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբն իր «Տելեգրամի» ալիքում։
Ադրբեջանական զինուժն Արցախում թիրախավորել է վիրավոր տեղափոխող ավտոմեքենան, այս մասին պարզ է դառնում առողջապաhության նախարար Արսեն Թորոսյանի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին ուղղված բաց նամակում։
Եվրոպական միությունը հորդորում է խիստ հավատարիմ մնալ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում հումանիտար նպատակներով ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ: