Ավտովթար Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:29-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Արման Մ․, ծնված 1993 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Դավիթ Ս․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Արտակ Բ․-ն (ծնված 1998 թ․), Արամ Հ․-ն, Ռաֆայել Ս․-ն և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Վարդենիսի ԲԿ: Բժիշկները Արման Մ․-ի, Արտակ Բ․-ի և Դավիթ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ռաֆայել Ս․-ինը և Արամ Հ․-ինը՝ ծայրահեղ ծանր:
Փրկարարները «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ռուբեն Կ․-ի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև՝ հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: