Բաժիններ՝

Ճապոնացիների 2/3-րդը սպասում է Oլիմպիական խաղերի մեկնարկին

Ճապոնիայի բնակչության շրջանում անցկացված հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքներով գրեթե 2/3-րդը սպասում է Oլիմպիական խաղերի մեկնարկին։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: իաժամանակ քաղաքացիների կեսից ավելին կողմ է մրցասպարեզներում երկրպագուների քանակի սահմանափակմանը: Հարցմանը մասնակցել է 1202 մարդ: Տարեց ճապոնացիների մեծամասնությունը (58,5%-ը) նախընտրում է մարզասերների քանակի խիստ սահմանափակումները, մանավանդ որ, արդեն նման պայմաններում են անցկացվում Ճապոնիայի ներքին մրցումները:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս