Ադրբեջանն Իսրայելի ցուցումով աջակցում է Իրանի անջատողական խմբերին,֊ այդ մասին նշվել է իրանական «Օֆող» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ասր» հաղորդաշարում տեղի ունեցած քննարկման ժամանակ։
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք: Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»,- գրել է նա:
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:
ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքն իր մեջ գնաճային պոտենցիալ չունի: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կազդի՞ սպառողական գների վրա, և թե ի՞նչ ապրանքներով կարելի է փոխարինել թուրքականը:
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վազգեն Մանուկյանի դավանած արժեքները, անցած ճանապարհը, գիտելիքը, փորձը, ամենածանր իրավիճակներում որոշումներ կայացնելու ունակությունը, ռիսկերը հաշվարկելու կարողությունը (ցանկը կարելի է շարունակել)` նրան չվստահելու որևէ տեղիք չեն տալիս»:
Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք չունենք այլ ընտրություն, քան ամբողջ ուժով, վճռականությամբ ու եռանդով պատերազմելն ու հաղթելը։ Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ շարունակում է խախտել արդեն երրորդ հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ մերժելով խաղաղ կարգավորման հնարավորությունները։
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։
Ֆրանսիական France24 պարբերականն անդրադարձել է արդեն մեկ ամիս Լեռնայյին Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և հստակ քննված տեսանյութերի միջոցով ապացուցել հակամարտությանն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Սիրիայից վարձաններ ներգրավելու մասին լուրերը։
Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված Հակոբ Արթուրի Քարտաշյանը 21 տարեկան էր, Գերմանիայից վերադարձել էր հայրենիք հատուկ զինվորական ծառայություն անցնելու համար:
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար:
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչավով՝ բարդ համաճարակային իրավիճակի պատճառով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով պետական դավաճանության և լրտեսության դեպքերի մասին, հայտնեց, որ մեկ քաղաքացի իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ կեղծ տեղեկություն է շրջանառել:
Փեշավարի մեդրեսներից (մուսուլմանական կրոնական դպրոց) մեկում պայթել է պայթանյութով լի պայուսակը, զոհվել է առնվազն ութ աշակերտ եւ ավելի քան 110 մարդ՝ տուժել:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երկրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ և ուղարկել բազմաթիվ միջազգային կառույցների:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 13։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի թիվ 85 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժշտ է փրկարարների օգնությունը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ, որի կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։
«Պետք է ստեղծել Պաշտպանության պետական միանական կոմիտե Արցախի հետ համատեղ և իշխանության լծակները տալ այդ կոմիտեին, իսկ մնացած հարցերը կհասկանանք արդեն պատերազմից հետո»:
Այսօր հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը: Կան վիրավորներ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։
Օրեր առաջ Պաշտպանության նախարարության խորհրդանշանով տեսանյութ էր տարածվել, որից տպավորություն էր ստեղծվել, թե հայախոս ադրբեջանցի ռազմագերի է հայտնվել մեր զինված ուժերի հսկողության տակ:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պատերազմը, որն ունի այդքան մեծ ծավալ, ունի իր խնդիրները, դրական կողմերը։
Շատ հստակ կարող եմ ասել՝ համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, մեկնաբանելով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հայ ժողովուրդն Արցախի հարցում նույնիսկ պատրաստ է ցավալի փոխզիջումների, բայց ոչ երբեք Արցախի կապիտուլյացիայի, նշեց, որ խոսքն այն մասին է, որ հայկական կողմը մշտապես պատրաստ է եղել բանակցությունների։
ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հրապարակել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցու հարցաքննության տեսանյութը:
Վաստակավոր արտիստ, բեմադրող ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը միանում է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի կոչին ու պահանջում է Հայաստանի հանրապետության կառավարության հրաժարականը, և կառավարման ղեկը հանձնել զինվորական դասին: Այս մասին նա հայտնեց Yerevan.Today-ի հետ զրույցում։ Վազգեն Մանուկյանը, հիշեցնենք, երկու պահանջ էր դրել․ «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք […]
Քննչական կոմիտեի ներկայացուցիչն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակեց փաստական տվյալներ, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են արցախաադրբեջանական հակամարտության ընթացքում ադրբեջանական կողմում կռվող թուրք զինյալների, ահաբեկիչների ու վարձկանների ներգրավվածության մասին:
Դավիթ Շահնազարյանը, որ օրերս գտնվում է առաջնագծում, հայտարարել է, որ միանում է Հանրային խորհրդի նախկին նախագահ, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի այսօր արված հայտարարությանը և վերահաստատում է հոկտեմբերի 3-ի իր հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է Անկախ կայքը։
«Նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին պաշտոնից ազատվելու հետ կապված մամուլում շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Պարբերաբար նաև հաղորդագրություններ տրվել են այդ ուղղությամբ: Եվ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահված է երկրի ղեկավարությանը: Ես դրանից ավել ձեզ տեղեկություն չեմ կարող տալ»,- ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել Արգիշտի Քյարամյանը, ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը: