«Դա ապատեղեկատվություն է: Անձը ՀՀ քաղաքացի է». ՔԿ

Օրեր առաջ Պաշտպանության նախարարության խորհրդանշանով տեսանյութ էր տարածվել, որից տպավորություն էր ստեղծվել, թե հայախոս ադրբեջանցի ռազմագերի  է հայտնվել մեր զինված ուժերի հսկողության տակ:

Տեսանյութի հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց: Դրանից ժամեր անց համացանցում սկսեցին հայտնվել հրապարակումներ, որոնցում նշված էր, թե քաղաքացին հայ է, ու պարզապես թյուրիմացություն է տեղի ունեցել:

ՔԿ և ԱԱԾ ներկայացուցիչների՝ այսօր հրավիրված համատեղ ասուլիսի ընթացքում ՔԿ Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը ևս հայտնեց, որ տեղեկությունը, թե հայախոս ադրբեջանցի ռազմագերի է գտնվել, իրականությանը չի համապատասխանում:

«Այս պահի դրությամբ ստացված տվյալների համաձայն՝ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և որևէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին: Միգուցե դա սխալ ներկայացման արդյունք է: Տվյալներ են ձեռք բերվել, կան բազմաթիվ փաստական տվյալներ, հիմնավորվել է, որ անձը ՀՀ քաղաքացի է, որևէ ռազմագերու կարգավիճակ… չկա նման բան: Դա ապատեղեկատվություն է, որը  սխալ է ներկայացվել հանրությանը»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս