Արցախյան պատերազմի ընթացքում,-ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին սննդի, հագուստի, հիգիենիկ եւ այլ պարագաների ապահովման հարցում Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով շարունակաբար իրենց աջակցությունն են ցուցաբերում
13-ամյա Անի Ներսիսյանը մոտ 3 շաբաթ Երևանում կատարում է «տան մեծի» դերը: Անին Արցախից է Երևան եկել, Խոջալուից: 168.am-ի հետ զրույցում Անին ասաց, որ հայրն առաջնագծում է կռվում, բուժքույր մայրն էլ վիրավորվածների կյանքը փրկելու համար է կռիվ տալիս:
«Պետք է հաշվի առնել, որ Ջո Բայդենը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, և Քամալա Հարիսը մեր տեսանկյունից դրական հայտարարություն են արել և դատապարտել են տեղի ունեցողը։ Եթե նրանք գան իշխանության, թեև դա լինելու է 2021 թվականին, դրանից հետո կարելի է սպասել, որ Միացյալ Նահանգները հստակ դիրքորոշում կունենա Արցախի հիմնահարցի վերաբերյալ, մասնավորապես, թուրք-ադրբեջանական և այդ վարձկանների ագրեսիայի նկատմամբ։ Իհարկե, դրական տեղաշարժ, բայց շատ փոքր, ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ կապված՝ այս ագրեսիայի վերաբերյալ կա։ Սակայն այդ ամենը գերագնահատել պետք չէ, դա դեռ չի արտահայտվել իրական ինչ-որ քայլերի ձևով»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անդրադարձել է իր գլխավորած քաղաքի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությանը և այլ քաղաքների կողմից արդեն իսկ կայացված նման որոշումներին:
Ես արդեն ասացի՝ մենք միշտ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետի հետ: Մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման: Իմիջիայլոց, եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար: Սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է: Եվ ես կարծում եմ, որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կառավարությունում արտախորհրդարանական ուժերի և վարչապետի հանդիպումից առաջ լրագրողներին ասաց, որ հրավերը կառավարության կողմից է եղել, իսկ հանդիպման օրակարգում Արցախի հարցն է և ռազմական գործողությունները:
Արցախում զոհված 22-ամյա Արմեն Անդրանիկի Գալստյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սալվարդ բնակավայրից էր և, վարչական շրջանի ղեկավար Վարդան Մեսրոպյանի բնութագրմամբ՝ աշխատասեր, առույգ տղա էր.
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՏԱՍՍ–ին տված իր հարցազրույցը՝ գրելով․ «Ես բազմիցս ասել եմ, եւ դա Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի»։
168 TV ԼՐԱՀՈՍ
Անկախ-ի հետ զրույցում կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը հանգամանորեն վերլուծում է աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գլոբալ վերադասավորումները, այդ համատեքստում Արցախյան նորօրյա պատերազմի վերսկսման պատճառները, իրավիճակի ձևավորման ներքին գործոնները և այն ռազմավարությունը, մեխանիզմներն ու ընթացիկ քայլերը, որոնք կապահովեն Հայաստանի և Արցախի հաղթանակն ու տարածաշրջանում հայկական գործոնի ամրապնդումը։
Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել՝ աշխարհից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունն ու հայտարարություններից անցնել գործուն քայլեր ձեռնարկելուն՝ ադրբեջանաթուրքական ահաբեկչությունը դադարեցնելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։
Վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ՝ ՈւՂԻՂ
Հեղինակավոր Bloomberg-ը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին:
«Սիրելի հայ տղամարդիկ, Ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ եւ աշխարհին ցույց տաք, թե ինչի է ընդունակ հայ տղամարդը իր հայրենիքը, տունը, կնոջը, երեխային եւ ծնողներին պաշտպանելիս։ »։
Զոհվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանը: Այս մասին տեղեկանում ենք ռեժիսորի ֆեսբուքյան գրառումից:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու նպատակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը համոզված է՝ զուտ հայկական զենքի վրա հույս դնելը և դրանով պատժելը չի գործելու, այն անպայման պետք է ուղեկցվի խորքային և հասցեական դիվանագիտական աշխատանքով, որպեսզի սանկցիայի մասին որոշում ստանանք:
«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ը հայտնում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան:
Այսօր քայլերթ տեղի ունեցավ Մատենադարանից դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: «Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ինչո՞ւ է լռում» խորագրով ցույցի կազմակերպիչները լրագրողների հետ զրույցում ասացին, որ Հայաստանում գործող միջազգային կառույցները ստեղծված իրավիճակում ակտիվություն չեն դրսևորում, մինչդեռ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն այցելել էր Գյանջա և թվիթերի իր էջում գրառում արել քաղաքացիական անձանց չթիրախավորելու մասին: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը վստահեցրեց, որ սեպտեմբերի 28-ից հայկական կողմը փաստեր է ներկայացնում աշխարհին ադրբեջանաթուրքական ագրեսիայի հասցրած վնասների մասին, սակայն արձագանքը բավարար չէ:
ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի և բազում՝ իրոք վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու:
Հոկտեմբերի 19-ին Եվրոպայի խոշոր բորսաներն ավելի քան երկու ժամով ընդհատել են սակարկությունները տեխնիկական խափանման պատճառով։
Օրակարգում ընդգրկված էր տասը հարց՝ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության, «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ԴԵԼՏԱ ԹԻՎԻ», «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ», «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի, «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցերի վերաբերյալ:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Թեհրանը եւ Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում, երկրների միջեւ համապատասխան համաձայնություններն արդեն ձեռք են բերվել:
«Հակառակրդը պիտի իմանա` ինքը կռվում է 10 միլիոն հայի դեմ». կամավոր»։
«Միացյալ Նահանգների մեր հայրենակիցների հավաքած օգնության մի մեծ մասը հասավ Երևան։ Թուրքերը փորձեցին խանգարել, բայց, մեծ իմաստով, չհաջողվեց»,- գրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում:
Բազմիցս ասվել է, այդ թվում՝ երկրի ղեկավարի կողմից, որ այս պատերազմը հայերի գոյության կռիվն է, և որ այն հղի է նոր ցեղասպանության վտանգով։ Հետևաբար, հայերի հանդեպ մարդկության դեմ ևս մեկ հանցագործությունից պետք է պաշտպանվենք հայկական ամբողջ ներուժով, քանի որ, ինչպես ցեղասպանությունները չեն ճանաչում կուսակցություններ ու քաղաքական հայացքներ, այնպես էլ դրանից պաշտպանվելը պետք է չճանաչի։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։