Բաժիններ՝

Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանը

Զոհվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանը: Այս մասին տեղեկանում ենք ռեժիսորի ֆեսբուքյան գրառումից:

«Մեր բոլորի Թևանիկը․․․ Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ․․․ մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները․․․ և այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը․․․

Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ․․․ ժպիտդ, խոսքերդ, դու՝ հավերժ մեր սրտերում», – գրել է նա:

Գրառմանը կից Հադրութում նկարահանված փոքրիկ տեսանյութ է հրապարակված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս