«Հայելու առաջ» հաղորդումն 30 օր եթերում չի լինի
Այսօր` հոկտեմբերի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Օրակարգում ընդգրկված էր տասը հարց՝ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության, «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ԴԵԼՏԱ ԹԻՎԻ», «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ», «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի, «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցերի վերաբերյալ:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել բավարարել «ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության, «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ԴԵԼՏԱ ԹԻՎԻ», «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ», «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» հեղինակազորման համար ներկայացրած հայտերը:
«ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության նկատմամբ Հանձնաժողովը կիրառվել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում, Հեռարձակողի կողմից հեղինակային իրավունքի խախտում կատարելու համար՝ առանց նախապես իրավատիրոջ թույլտվության ձեռքբերման ցուցադրվել են մի շարք ֆիլմեր:
«ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ և «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Ընկերությունների կողմից եթեր հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հնչեցրած թիրախավորված արտահայտություններ:
Հաշվի առնելով այն փաստը, որ Օրենքով սահմանված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու արգելքը, իսկ Հեռարձակողների կողմից «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ընթացքում չեն պահպանվել այդ դրույթների պահպանումը, Հանձնաժողովը որոշում է կայացրել կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով՝ 30 օր ժամկետով:
«Հայելու առաջ» հաղորդումն 30 օր եթերում չի լինի***Այսօր` հոկտեմբերի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում…
Gepostet von Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով/Commission on TV and Radio of RA am Montag, 19. Oktober 2020