Բաժիններ՝

22-ամյա Արմենը վերջին անգամ ծնողների հետ է խոսել և նույն օրն էլ զոհվել է

Արցախում զոհված 22-ամյա Արմեն Անդրանիկի Գալստյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սալվարդ բնակավայրից էր և, վարչական շրջանի ղեկավար Վարդան Մեսրոպյանի բնութագրմամբ՝ աշխատասեր, առույգ տղա էր.

«Արմենը ընտանիքի միակ տղան էր, մի քույր ունի, որն այս պահին Գերմանիայում է սովորում: Ապրում էր ծնողների հետ, երկուսն էլ հաշմանդամություն ունեն: Արմենը դպրոցն ավարտել էր և 2016 թվականի ամռանը զորակոչվել բանակ: 2018-ին զորացրվել էր, հիմնականում զբաղվում էր հողագործությամբ և անասնապահությամբ: Համայնքի հոգսերով ապրող երիտասարդ էր, բոլոր գործերին մասնակցում էր, եթե ոռոգման ջրի խնդիր էր լինում, և քննարկում էինք այդ հարցը, ինքն իր մասնակցությունն էր ունենում: Ջրատարի վերանորոգման, կառուցման, խմելու ջրի, ճանապարհների աշխատանքներին ևս մասնակցում էր, օգնել է համայնքին ամեն հարցում: Պատրաստակամ մեկնեց…»:

Վարդան Մեսրոպյանը պատմեց, որ Արմենը վերջին անգամ տուն էր զանգահարել հոկտեմբերի 15-ին և հենց այդ օրն էլ զոհվել է, իսկ դեպքի մասին իմացել են հաջորդ օրը.

«Ամսի 15-ին էր զանգահարել  ծնողներին, ասել էր՝ ամեն ինչ լավ է…»:

Արմեն Գալստյանին հուղարկավորել են Սիսիանի քաղաքային պանթեոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս