Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կարծում է՝ այս դժվարին օրերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական գործողություններ են իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ, անհրաժեշտ է սթափ լինել, համախմբվել ու պայքարել հակառակորդի դեմ:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը շուկայում ապրանքների դեֆիցիտ և գնաճ չի կանխատեսում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավորապես արգելելու դեպքում: Այս մասին Սիմոնյանն ասել է Կառավարության լրատվական ծրագրի հետ զրույցում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգվորման սկզբունքային հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
«Դավիթի մասին միայն լավը կարող եմ պատմել՝ շատ ուրախ, կյանքը սիրող, կատակը շրթունքից կախ տղա էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 19-ամյա Դավիթ Ուզունյանի դասղեկը՝ Լուսինե Արտենյանը:
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը ՌԴ ԱԳՆ բողոքի նոտա է հղել՝ կապված Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի Ղարաբաղ այցի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ադրբեջանական դիվանագիտական առաքելությունից։ Ադրբեջանն ավելի վաղ Միլոնովին ընդգրկել էր սեւ ցուցակի մեջ՝ Բաքվի հետ չհամաձայնեցված Ղարաբաղ այցի պատճառով։ Ինքը՝ պատգամավորը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ է այցելել հումանիտար նպատակներով։ «Ադրբեջանական օկուպացված տարածքներ […]
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն անհիմն ու անհեթեթ է անվանել ԼՂՀ զենք մատակարարելու վերաբերյալ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները։ Կարապետյանը հիշեցրել է, որ ինքը միշտ տարածաշրջանում խաղաղության կոչով է հանդես եկել։
Չեխիայում բնակվող հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողություններն ու ռազմահայրենասիրական երգերի ներքո բողոքի ակցիա են անցկացրել Պրահայում՝ Կառլովի կամուրջի վրա: Նրանք տարբեր երկրների իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ճանաչել Արցախի անկախությունը:
«Թիկունքը պետք է սառնասրտություն պահպանի և տարբեր տեսակի բամբասանքների նմանվող լուրերի չհավատա: Սա շատ-շատ կարևոր է, որովհետև սառնասրտությունը բերում է ճիշտ դատողության, և խուճապային տրամադրությունները պակաս վտանգավոր չեն, քան թշնամին, և թշնամու նպատակը հենց դա է, որ թիկունքում խուճապ առաջացնի: Այնպես որ, կարծում եմ՝ ամենակարևորը խուճապային տրամադրությունների բացառումն է, երկրորդը՝ միասնությունը տարբեր ոլորտներում: Քաղաքական գզվռտոցները պետք է մի կողմ դրվեն, միասնություն լինի, որ կարողանանք այս ամենից դուրս գալ: Մեզ վրա իսկապես ծանր է նստում պատերազմը, և Աստված մի արասցե, եթե պառակտում լինի մեր մեջ, շատ ավելի թանկ է նստելու մեզ վրա պատերազմը»,- նշեց նա:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Թուրքիան խախտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրությունը` Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի տարածքում օգտագործելով ամերիկյան F-16 կործանիչ ինքնաթիռները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ ամերիկյան կործանիչներն Ադրբեջանի տարածքում կարող էին հայտնվել միայն ԱՄՆ նախագահի թույլտվությամբ, ինչը չի եղել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները քննարկվել են հինգշաբթի օրն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցում:
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ՀՀ քաղաքական դաշտի կուսակցություններն անցնող օրերի ընթացքում, այսինքն՝ պատերազմը հայտարարելուց հետո, ցուցաբերել են բացառիկ համերաշխություն և միասնականություն: Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը հայտարարելուց ժամեր անց, Հայաստանի քաղաքական դաշտի շուրջ 14 քաղաքական ուժեր, մի կողմ դնելով բոլոր քաղաքական տարաձայնությունները, ընդգծեցին, որ բոլորս կանգնում ենք հայոց բանակի կողքին, հայոց երկու պետությունների կողքին, և իրենց բոլոր ուժերն ու հնարավորությունները ներդնելու են, որպեսզի միասնաբար կասեցնեն ագրեսոր թշնամու գործողությունները և միասնաբար հասնեն հաղթանակի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 17-ի գիշերվա ընթացքում 9 հրթիռ է արձակել Ստեփանակերտի թաղամասերի և փողոցների վրա:
168 TV ԼՐԱՀՈՍ
Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մսրդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։
Հայ ժողովրդին սատարող նամակում, որը տպագրվել է ֆրանսիական հայրահայտ «Ֆիգարո» պարբերականում, ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանը դատապարտել է Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիան և մեղադրել էրդողանին, որ պանթյուրքական նկրտումներից ելնելով, դրդել է Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա։
Գյանջայի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ իբր հայկական կողմի հրթիռակոծության մասին տեղեկությունները, կադրերը Ադրբեջանի հերթական փորձն են՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը:
Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանի կարծիքով՝ պատերազմի օրերին ԱՀ-ի շուրջ ԶԼՄ-ների աշխարհագրության ընդլայնումը նպաստեց պատերազմում միջազգային հանրության համաչափ արձագանքին։
«Մարդա մեկին ասեք, որ Հայոց բանակին ժողովրդին զինողը հայ ժողովուրդն է»:
«Զենքի արտահանման վերահսկման մասին» ԱՄՆ օրենքը պարտավորեցնում է, որ օտարերկրյա պետական կառույցները պետք է ստանան ԱՄՆ կառավարության հավանությունը, նախքան նրանք
Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և ԱԳ նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց։
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իշխան Սաղաթելյանը հրապարակում է մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարությունը․ ՈՒՂԻՂ
Ռազմինֆո–ն ներկայացնում է Գանձակի (Գյանջա) առավել կարևոր ռազմական օբյեկտների տեղը քաղաքի արբանյակային լուսանկարի վրա:
Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Ստեփանակերտի՝ գիշերային հրթիռակոծության հետևանքները, որի արդյունքում վիրավորվել է ևս երեք խաղաղ բնակիչ:
Հոկտեմբերի 16 լույս 17-ի գիշերը Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով:
Երևանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է թիմի ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը։
Ֆրանսիայում եւս հինգ մարդ 1 ձերբակալվել ուսուցչի սպանության գործի հետաքննության շրջանակներում, Միագումար կալանքի տակ գտնվում է ինը մարդ: Այդ մասին հաղորդել 1 BFMTV հեռուստաալիքը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինի հետ: