Բաժիններ՝

Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի. Տիգրան Մանսուրյանի համոզմամբ՝ դարձյալ համախմբվելու ժամանակն է

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կարծում է՝ այս դժվարին օրերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական գործողություններ են իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ, անհրաժեշտ է սթափ լինել, համախմբվել ու պայքարել հակառակորդի դեմ:

«Զինուժի» հրապարակած տեսանյութում մաեստրոն նշում է, որ մենք միահամուռ գոյութենական կռվի մեջ այսօր նորոգման կարիքն ունենք թե՛ ուժի, թե՛ մտքի, թե՛ սթափության, անշուշտ, նաև զինվորի ու զենքի:

«Թո՛ղ լինի այս զորավոր ուժերի համախմբումն ընդդեմ թշնամու, և այս բոլորին խառնենք խորունկ ցասման զգացումը, որ ուժ տա մեզ պահպանել եկեղեցիներ, տուն, տեղ: Նորից ու նորից հավաքվելու, ամբողջանալու պահանջն է ստիպում մեզ կրկին ասելու՝ տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի»,- ասում է Տիգրան Մանսուրյանը:

 

«Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի». Տիգրան Մանսուրյան

«Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի». Տիգրան Մանսուրյան

Gepostet von Armenpress am Samstag, 17. Oktober 2020

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս