Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փակ զեկույց է կազմել Ադրբեջանում հայ գերիների և զոհված հայ զինծառայողներին մարմինների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ:
Արցախում 8 քաղաքացիական անձ է սպանվել հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցության արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո:
Ադրբեջանական ագրեսիա. քաղաքացիական զոհերն ու կորուստները:
Արցախյան պատերազմի ժամանակ զինվորների համար սիրելի «կարմիր շրթներով դոկտուրը»՝ ազատամարտիկ, Կանանց հանրապետական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Աիդա Սերոբյանը, այսօր էլ է Արցախում՝ զինվորների կողքին։
Առողջապահության նախարարն այսօր այցելել է Սյունիքի մարզ և շրջել մի շարք բժշկական հաստատություններով, հետաքրքրվել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակով:
000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ Պետական եմշկամուտների կոմիտեից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն գերձայնային հրթիռներ ունի:
Իսրայելում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է խաղաղ հայ ցուցարարների վրա, որոնք Հայաստանի և Արցախի դրոշներով ավտոերթ էին իրականացնում` Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ:
Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքը յուրահատուկ համախմբվածություն ցուցաբերեց այս օրերին։ Ցույցեր, քաղաքական, քարոզչական աշխատանք, նվիրատվություններ «Հայաստան» համահայկական հիմնադրամին. Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանի հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ Ռոքսաննա Մաքասջյանի խոսքով՝ պատերազմի լուրը ստանալուն պես անմիջապես ժողով են հրավիրել՝ հասկանալու առաջնահերթ անելիքները Հայաստանին ու Արցախին օգնելու համար։
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգի փորձարկման կապակցությամբ:
Հոկտեմբերի 16-ին համացանցում հայտնվեց Ադրբեջանի մայրերի անունից տարածված հայտարարությունը, որտեղ ասվում է. «Ադրբեջանի մայրեր, մեր որդիներն այսօր զոհաբերում են իրենց կյանքն Ալիևի դիկտատուրայի և կոռուպցաիայի համար։ Հիմա մենք կանգնել ու պահանջում ենք, որ նրանք պատասխան տան՝ հանուն ինչի՞ են զոհվել մեր որդիք։ Նախ և առաջ՝ մենք պետք է միավորվենք մեզ հալածող կոռումպացված բռնապետական կլան-խունտայի դեմ և հարցնենք՝ ո՞ւր են մեր որդիների մարմինները, ինչի՞ է հասել մեր երկիրն այս օրերի ընթացքում, ի՞նչ է ձեռք բերել։
ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Մեր հերոս բժիշկները թե՛ Ստեփանակերտում, թե՛ «Էրեբունի» կլինիկայում արեցին անհնարը՝ Ռուստամի, արցախյան բոլոր պատերազմներով անցած հերոս Ռուստամի կյանքը փրկելու համար:
Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը վարակվել է կորոնավիրուսով:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Արցախի խաղաղ բնակչության վրա ադրբեջանա-թուրքական ուժերի չդադարող հարձակումների վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային հանրությունը խոսքերից պետք է անցնի գործուն քայլերի և կիրառի իր տնօրինության տակ գտնվող ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան:
«Հայրենակիցներ, սա պետք ա վիզ դնել, հավաքել 50 հազար ստորագրություն։ Էդ դեպքում Գերմանիայի կառավարությունը պարտադրված կլինի հարցին անդրադառնալ»:
Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են:
«Սիրած աղջիկ ուներ, որ մի 2 անգամ էր հետը խոսել, ու այդպես էլ մնաց: Ուզում էր՝ տունը ռեմոնտ աներ, մի հատ «դորդ-ջար» առներ, մեկ էլ՝ «սև 07», գնալուց առաջ էլ ասաց՝ հոպարը պիտի «դորջհար» քշի, մեկ էլ ասաց՝ սիրածս աղջկան լավ կնայեք: Ընկերներով ենք տարել, ճանապարհել: Մեկ էլ ասաց՝ պարտադիր, անպայման, 100 տոկոս հետ կգամ…»:
168.am-ի հետ զրույցում գյուղացիները պատմեցին, որ արդեն 3-րդ օրն է՝ Ոստան համայնքում գտնվող գինու գործարանը չի ընդունում իրենց բերքը, և, որ խոսքը հարյուրից ավելի մեքենաների մասին է:
Բազմաթիվ իսրայելցիներ ավտոշարասյունով շարժվել են դեպի Երուսաղեմում գտնվող Քնեսեթի շենք՝ ի նշան բողոքի ԼՂ հակամարտության ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:
Հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ միայն Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ է հնարավոր լուծել հակամարտությունները Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաև իրավիճակը Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում և Վենեսուելայում, ինչի կապակցությամբ նա ընդգծել է, որ Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի լինի:
Հայաստանյան տասնյակից ավելի կուսակցություններ հայտարարություն են տարածել՝ հրատապ կարգով «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ» ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ։
Աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ: Այս մասին The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՕՊ ստորաբաժանումները այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ»։
Կուսակցությունների համատեղ հայտարարությանը դեռ ծանոթ չենք, պետք է ծանոթանանք, նոր կասենք մեր դիրքորոշումը, հնարավոր է, որ քննարկվի հարցը»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Ես մեր պատի տակ էի կանգնած, երեխեքը ներսում էին, մյուս տղայիս երեխաները ներսում էին, տղայիս տղան պոստում էր, Իգորն էլ շտապում էր, որ ավտոբուսը խոդի գցի, երեխեքին տանի պադվալ: Մեկ էլ տեսանք՝ եկավ ուղիղ մեջները խփեց, էն մի երեխես մնաց տեղում, մեր հարևանի հետ, անմիջապես մահացան: Հարսս՝ վիրավոր, մի կերպ էր կանգնում, մյուսներին օգնում էր, որ հավաքվեն ավտոբուսում»:
Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Ստեփանակերտում՝ Ադրբեջանի կողմից իրականացված խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով վիրավորել է 1938թ. ծնված Սարգսյան Ռուզաննան։ այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին։ Հայ գործիչները ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների կոչ են անում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք արյունահեղության զոհեր:
168 TV ԼՐԱՀՈՍ