«Բոլորս լավ գիտենք, թե որոշ լրատվականներ ինչպիսի քայքայիչ գործունեություն են իրականացնում». Արփի Դավոյան
«Հրապարակը» թերթը գրել է. «Դավաճանների փնտրտուքն» անհասցե չի լինելու․ մեկը կլինի Վիտալի Բալասանյանը, մյուսը՝ Սեյրան Օհանյանի որդին, որը ռազմական գործողություններին է մասնակցել, երրորդ խումբը ՀՀ նախկին նախագահներն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն են»:
«Իսկ ո՞վ է որոշելու` հիմա ԱԹՍ խոցելու մասին տեղեկությունը խուճապ տարածո՞ղ է, թե՞ ոչ». Կարեն Սիմոնյան
«Ունենք բարձրաստիճան պաշտոնյա, որը բանակին վնաս հասցնող հայտարարություն է արել, հիմա ինչ է՝ նրա խոսքը քննադատելի չէ՞». Անի Սամսոնյան
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ դուրս է եկել Ոստիկանության Արաբկիրի բաժնից։
Տաթևիկ Հայրապետյանը ստեղծված իրավիճակի մասին՝ ՈւՂԻՂ
«Եթե հիմա քննադատեմ քաղաքապետին, պետք է ենթարկվեմ քրեական պատասխանատվությա՞ն». Գևորգ Գորգիսյան
Արա Վդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրավիրվել եմ Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Գնում եմ…»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am կայքի դեմ հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազություն և դարձյալ՝ զրպարտության համար։ ԱԺ պատգամավորին պատկանող կայքը փորձել է արատավորել երկրորդ նախագահին՝ հրապարակելով սուտ տեղեկություն և փորձելով մեծ հնչեղություն տալ, այն էլ՝ ռազմական դրության ժամանակ։
«Նախապատրաստվում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա։ Այսօր ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկատվություն տարածեց, որ նախապատրաստում է երկու նախարարների այցը Մոսկվա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Կառավարության ներկայացրած օրինագծով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար:
Նեղ կազմով հանդիպմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության 4 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Երեկ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ ծանր վիրավորված ռուս լրագրող Յուրա Կոտյոնկին այսօր ռեանոմոբիլով տեղափոխել են նախ Ստեփանակերտից Գորիս, իսկ հետո` Երևան։ Նրան արհեստական կոմայից դուրս չեն բերել։ Այդպես տեղափոխելն ավելի հեշտ է։ Այս մասին գրում է War Gonzo տելեգրամ ալիքը։
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 17 աթս, 12 զրահատեխնիկա, կա 300 զոհ:
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում են ընդգրկված ռազմական դրության իրավական ռեժիմի եւ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումների եւ սահմանափակումների խախտման համար քրեական եւ վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող օրենքների նախագծեր։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում»։
Ազգային և Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Սուրբ Էջմիածնին փոխանցվել է հիսուն հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ ի զորակցություն Արցախի: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։
Վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, և այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ:
Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Խորհրդի նախագահ եպիսկոպոս դոկտ․ Հայնրիխ Բեդֆորդ-Շթրոհմը զորակցության նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է ուրբաթ օրվա երկրորդ կեսին ժամանել Մոսկվա` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Հայաստանում հոկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 614 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55 087-ի:
ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ
Ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումները Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ սեպտեմբերի 27-ից սկսած շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով:
Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:
Տարբեր ուղղություններում, տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նորից Հրթիռակոծվեց Ստեփանակերտը»։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ով օգնել է ադրբեջանական գնդակոծության արդյունքում վիրավորված ֆրանսիացի լրագրողին:
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ եթե Բաքուն և Անկարան հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա իրենք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը, գրում է Asbarez-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածներ է հայտնել, որ հեռուստաբանավեճերի հաջորդ փուլը վիրտուալ ձեւաչափով անկացվելու դեպքում Դեմոկրատական կուսակցությունից պետական բարձրագույն պաշտոնի թեկնաթու Ջոզեֆ Բայդենը կանխապես կիմանա բանավեճի համար պատրաստված հարցերի պատասխանները։