«Հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, իսկ հարավում դրանք եղել են ծանր և համառ». Արծրուն Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները նորից վերսկսել են նոր թափով, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում: Հյուսիսում նույնիսկ ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը: Բայց ավելի ծանր և համառ են եղել մարտերը հարավային ուղղությամբ:
Ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայկական զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին, և անհրաժեշտ հակահարված տալով, ետ են շպրտում ելման դիրքերը: Այսօր հակառակորդը ևս կրել է որոշակի կորուստներ, այս պահին մարտերը շարունակվում են»,-նշեց նա:
Անդրադառնալով ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների և շրջանակների հայտարարություններին, թե «գրավել» են Ջաբրայիլը, Հադրութը և դրա հարակից գյուղերը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց` դա, մեղմ ասած, ծիծաղելի է, որովհետև այդ ժամանակ ինքը գտնվում էր Հադրութում, և նման բան չկար:
«Ավելին ասեմ` կոնկրետ այդ ուղղությամբ, այսինքն, մերձարաքսյան հովտից մի փոքր ավելի հյուսիս ընդհանրապես ակտիվ մարտական գործողություններ չկային»,-շեշտեց նա: