Բաժիններ՝

Ըմբշամարտի ֆեդերացիան ավելի քան 4 միլիոն դրամ է փոխանցել «Բոլորս Արցախի համար» դրամահավաքին

Ըմբշամարտի ֆեդերացիան 4 միլիոն դրամից ավել գումար է փոխանցել «Համահայկական հիմնադրամ»-ին: Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիան՝ ըմբիշների, մարզիչների, մարզաձևի վետերանների և ֆեդերացիայի անձնակազմի անունից 4.100.000 դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Տարածված հաղորդագրության մեջ ասված է. «Այս տեսակ օգնությունը լինելու է շարունակական: Մենք ամուր կանգնած ենք մեր զինվորների թիկունքին»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 85 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031