«Քառակուսի մետրով տարածքային փոփոխությունն այդքան էլ մեծ չէ, ընդհանուր կոնֆիգուրացիան պատերազմի սկզբից այդքան շատ չի փոխվել». Արծրուն Հովհաննիսյան

Ճեպազրույցի ժամանակ օտարերկրյա լրատվամիջոցներից մեկը ՀՀ ՊՆ Արծրուն Հովհաննիսյանից փորձեց ճշտել` այսօր որքա՞ն տարածք է հայկական ուժերը վերահսկում, և որքան էր վերահսկում նախքան վերջին պատերազմը:

«Իրավիճակը շատ արագ է փոխվում, և ասել, թե որքան տարածք ենք մենք վերահսկում` զուտ քառակուսի մետրով, դա շատ բարդ է. որոշ ուղղություններում մենք գուցե նահանջել ենք, ինչ-որ բան թողել, ինչ-որ բան վերախմբավորել, որովհետև դա զուտ մարտավարական հարց է: Երբեմն գրագետ է, այսպես ասած, մի փոքր քաշվել` հետևից, կողքից:

Բայց քառակուսի մետրով փոփոխությունն այդքան էլ մեծ չէ, ընդհանուր կոնֆիգուրացիան պատերազմի սկզբից այդքան շատ չի փոխվել: Նկատի ունեմ, որ այն տարածքները, որոնք նրանք իբր վերցրել են, ճեղքել, այնքան էլ մեծ չեն եղել: Բայց ներկա պահին իրավիճակը շատ արագ է փոխվում, որովհետև գնում են շատ լարված մարտեր հարավային ուղղությամբ: Եվ ամեն ինչ է հնարավոր է»,-նշեց նա` պատասխանելով, որ Արցախի ՊԲ-ն է կռվում մարտերում, իսկ ՀՀ-ից միայն կամավորներ, և ռեզերվային ուժեր:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր տեղեկություններն ունենք, որոնք հաստատվել են թե ռուսական հատուկ ծառայությունների կողմից, և թե այլ երկրների կողմից, որ կան Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչներ, մոտավոր թվաքանակը` 3-4 հազար:

«Այսօր հայտնվեցին այլ տեղեկություններ, որ Թուրքիան շարունակում է ահաբեկիչների ներգրավվածությունը՝ այս անգամ փորձելով ներգրավել նաև Աֆղանստանից բերվելիք ահաբեկչական խմբավորումներ»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Արծրուն Հովհաննիսյանը շարունակեց` այսօր, երեկ բեմկումնային մարտեր են եղել, և դրանք կարող են մոտ ժամերին, կամ մաքսիում մոտ օրերին իր տրամաբանական ավարտին հասցվեն:

Տեսանյութեր

Լրահոս