Արդեն հրապարակվել են ադրբեջանական տնտեսության թվերն այս տարվա հունվար-օգոստոսին: «Ողբն ու կականը» մեկ ուղղության վրա է՝ նավթի միջազգային գները շարունակում են ցածր մնալ ադրբեջանական սպասելիքներից: Արդյունքում՝ այս երկրի արտաքին ապրանքաշրջանառությունը պակասել է 28.6 տոկոսով:
Արցախում այսօր կայացել է ԼՂՀ 3 պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հանդիպումը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած քննչական խումբը շարունակում է իր աշխատանքները Արցախի Հանրապետությունում և պարբերաբար այցելում է զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային (Ասկերան), երկրորդ կայազորային (Հադրութ), երրորդ կայազորային (Մարտակերտ) քննչական բաժիններ, համակարգում քննչական, դատավարական գործողությունների իրականացումը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ սեպտեմբերի 29-ի որոշման պահանջով, ինչպես նաև ի լրումն ՀՀ կառավարության կողմից Եվրոպական դատարան ներկայացված նախորդ տեղեկությունների՝ այսօր ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն վերջին զարգացումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ, որոնց ընթացքում վերահաստատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար մոսկովյան հարթակ տրամադրելու պատրաստակամությունը:
Թուրքիան հրահրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն Լեռնային Ղարաբաղում `ձգտելով ուժեղացնել իր տարածաշրջանային և միջազգային ազդեցությունը:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծից և հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին:
168TV Լրահոս
Պատերազմի սանձազերձման առաջին րոպեներից արդեն զգալի էր հրամայականը տեղեկատվական առումով կենտրոնանալու Բաքվի նախահարձակ լինելու հանգամանքի վրա: Հիմնական նշանակություն ունեցող այս հանգամանքի վրա լուսարձակներ կենտրոնացնելը ոչ միայն պատերազմի այս հանգրվանին է վերաբերում, այլ ամբողջ համակարտության էության հետ խոր առնչություն ունի: Արցախի հայության դեմ գոյութենական սպառնալիքի հերթական արարն է, որը փորձում է իրականացնել Բաքուն: Հայկական կողմը կանխարգելում է իր դեմ ծրագրված ցեղասպանական գործողությունները:
Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը հորդորում է նախքան Արցախին օգնություն նախաձեռնումը կապ հաստատել ներկայացուցչության հետ։
«ՀԱՊԿ-ը պետք է հայտարարություն տարածի և զգուշացնի, որ անցնելու է գործողությունների». Կարեն Հովհաննիսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
«Սա կյանքի և մահու խնդիր է: Ցավոք սրտի, Արցախյան խնդիրը չունի ընդամենը 30 տարվա պատմություն, այլ 102 տարվա, իսկ հայկական հողում ապրելու մեր իրավունքի համար պայքարը սկսվել է 1915-ից՝ ցեղասպանության օրերից, երբ արևմտյան մասում Թուրքիան կարողացավ հայերին քշել իրենց հայրենի հողերից, կոտորել, ջարդել, ցեղասպանություն կազմակերպել: 18թ.-ից սկսած էլ իր, այսպես ասած, «մեկ ազգ, երկու պետություն», իր կողմից նախաձեռնած, Ադրբեջանի Հանրապետությունը փորձեց Արցախում նույն քաղաքականությունը վարել, և չստացվեց»,- ասաց Պողոսյանը:
Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ՝ Իրան-Հայաստան բարեկամական խմբի նորանշանակ ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի հետ։
Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից:
Բելգիայի քաղաքական կուսակցությունները համաձայնեցրել են նախարարների լիարժեք կաբնետի կազմումը, առանց որի երկրն արդեն ապրում է երկու տարի (652 օր), այն կգլխավորի ֆլամանդացի լիբերալ Ալեքսանդր դե Կրոոն:
Երրորդ երկրները, որոնք միջամտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը որպես պետություններից մեկի աջակից, արջի ծառայություն են մատուցում:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Վերջին շրջանում Թուրքիան անընդհատ Հայաստանին մեղադրում էր, որ տարածաշրջանում ստեղծում է անկայունություն, մինչդեռ իրականում այդ ամենը փաստերով իրականացնում է Թուրքիան, սկսած Լիբիայից՝ մինչև Միջերկրական ծով։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Թուրքիան տարածաշրջանում իսկապես դարձել է չարիք և փորձում է քիթը խոթել հարավային Կովկասում»,- Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը։
Համայն հայությունը շարունակում է սատարել Արցախին նաև դրամական հանգանակությունների միջոցով։
Սիրիացի վարձկան Աբդուլլահը (անունը փոխված է) BBC-ի արաբական ծառայությանը պատմել է, թե ինչպես է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից խաբեությամբ բերվել Ադրբեջան` հայերի դեմ կռվելու:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունն այցելել է Իրանի երկրորդ վիճելի օբյեկտ, որտեղ գործակալությունը կասկածում էր, թե չհայտարարված միջուկային նյութ է պահվում:
Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը վստահ է, որ հայ զինվորների սխրագործությունները և հայ ժողովրդի միասնությունը թույլ կտան, որպեսզի հայ մարդը շարունակի իր բազմադարյա երթը հայրենիքում։
ՀՀ ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, որ այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ն մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչը Հայաստանին և Ադրբեջանին ու տարածված հաղորդագրությունը համարում է Ադրբեջանի տապալում, և այն էլ՝ նման կարևոր միջազգային հարթակում։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Գերմանիայի Բունդեսթագի Հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահներ Ալբերտ Վեյլերն ու Թիլլ Մանսմանը կոչ են արել անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները:
Ադրբեջանական կողմը այս երկու էջերով փորձում է հայկական ֆեյսբուքում ապատեղեկատվություն տարածել, բոլորս համակարգված մտնում ենք և report ենք անում այս երկու էջերը՝
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: