Բաժիններ՝

Ստոլտենբերգը Վրաստանին կոչ է արել արագացնելու ՆԱՏՕ-ին անդամակցման նախապատրաստումը

ՆԱՏՕ-ն Վրաստանին կոչ է արել օգտագործելու բոլոր հնարավորությունները դաշինքի անդամակցման նախապատրաստման համար: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպման արդյունքների ամփոփմանը:

Նա ընդգծել է Վրաստանի դերը Սեւծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դիրքերի ուժեղացման գործում, տարածաշրջան, որը դաշինքը համարում է ռազմավարական տեսակետից կարեւոր իր անվտանգության համար:

«Ես Վրաստանին կոչ եմ անում օգտագործելու բոլոր հնարավորությունները ՆԱՏՕ-ին եւ դաշինքի անդամակցման նախապատրաստմանը մոտենալու համար»,- ասել է նա եւ նշել, որ երկիրը «հասել է մեծ հաջողությունների բանակի բարենորոգման» եւ «ժողովրդավարական բարենորոգումների» իրականացման, «ժողովրդավարական ինստիտուտների եւ բանակի ու դատական բարեփոխումների նկատամբ քաղաքացիական վերահսկողության ամրապնդման գործում, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին Աֆանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով զինվորականներ ուղարկելու համար:

«Այսօր նորն այն է, որ Վրաստանը եւ ՆԱՏՕ-ն միասին աշխատում են ավելի սերտորեն, քան երբեւէ անցյալում: Մենք կենտրոնացած ենք Սեւծովյան տարածաշրջանում, զարգացնում ենք մեր ծովային հնարավորությունները, Վրաստանի առափնյա պաշտպանությունը, կատարում ենք ՆԱՏՕ-ի նավերի այցեր Վրաստանի նավահանգիստներ: Մեր բանակցություններում մենք ընդգծում ենք Սեւծովյան տարածաշրջանի նշանակությունն ինչպես Վրաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի պետությունների համար: Այժմ մենք ուսումնասիրում ենք, թե ինչ նոր տարրեր կարող ենք ավելացանել մեր ռազմական համագործակցությանը»,- պարզաբանել է Ստորտենբերգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս