Չորս ամիս առաջ կառավարությունը կանխատեսում էր, որ այս տարի տնտեսական անկումը Հայաստանում կլինի 2 տոկոս։ Այսօր արդեն ունենք տնտեսական ակտիվության 6,4 տոկոս նվազում։ Ավելին, որքան տարին մոտենում է ավարտին, այնքան տնտեսության անկումը խորանում է։
Միացյալ Թագավորության բնակչության ավելի քան մեկ քառորդը կենթարկվի լոքդաունի կանոններին, այս հանգստյան օրերին ուժի մեջ կմտնեն նոր միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի։ Ընդհանուր տանիքից այրվել էր մոտ 1300 քմ հատված։
Կոմիտաս Վարդապետի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկելու են «Կոմիտաս» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոնով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:
Հրապարակված ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը ներառյալ:
«Զինառ» ՓԲԸ տնօրենը համաձայն չի ՀՀ պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն արձանագրվել է շուրջ 160 միլիոն դրամի խախտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Զինառ» ՓԲԸ տնօրեն Արմեն Սարգսյանն ասաց, որ ներկայումս այդ գործը նախաքննական փուլում է:
Ծովագյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործով կա մեկ ձերբակալված անձ:
Սերժ Սարգսյանը այս երկու տարի իր բոլոր հանրային ուղերձներում, հրապարակային ելույթներում և աշխատանքային հանդիպումներում մշտապես կրկնել է մի անկյունաքարային ուղերձ. Արցախը երբեք չի լիենլու Ադրբերանի կազմում:
168.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի դասվարներ են վարակվել կորոնավիրուսով: Այդ դասարանների երեխաներն էլ ժամանակավորապես դպրոց չեն գնում: Ստացված տեղեկատվությունը ճշտելու նպատակով 168.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի հետ:
Ու դա նա արել է հասարակության թիկունքում, որից իբր թե որեւէ գաղտնիք չուներ։ Իսկ ամենազարմանալին այն էր, որ այդ «ամոթալի ներկայացմանը» ներկա են Արցախի խորհրդարանի պատգամավորներն ու որեւէ արձագանք հրապարակային չեն հնչեցնում։ Տղերք, վերջապես հասկացեք, որ Ադրբեջանին ձեռնտու ցանկացած լուծում Արցախի համար ձեռնտու լինել չի կարող։
Սեպտեմբերի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանը հայտնվել է բախտորոշ շրջափուլում. իշխանությունները երկիրը կանգնեցրել են արտաքին և ներքին լրջագույն սպառնալիքների առջև։ Մեր պետականությունը խաթարող մարտահրավերները համազգային միասնականությամբ դիմագրավելու փոխարեն՝ իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին իրավունքի ոտնահարմամբ լռեցնելու, հանրությանը պառակտելու, քննադատությանը բացառապես վրեժխնդրությամբ և անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը:
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը:
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիրների և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումները և պահանջում անհապաղ դադարեցնել դրանք:
Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
Ուկրաինայի Խարկովի մարզում կործանվել է ռազմատրանսպորտային Ан-26 ինքնաթիռ:
Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում մահացել է COVID-19-ով վարակված 169 քաղաքացի:
«Վերահաստատում եմ մեկ շատ կարևոր թեզ, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը բացառապես քաղաքական հետապնդում է, և նա քաղբանտարկյալ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։
Ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկն օրերս «գաղտնազերծել» էր ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև գաղտնի բանակցությունների դրվագներից մեկը: Մասնավորապես, նշվում էր գաղտնի բանակցությունների մասին Ալիևի և Փաշինյանի էմիսարների (գործակալ՝ գաղտնի քաղաքական հանձնարարությամբ այլ երկիր ուղարկված անձ) միջև: Հայաստանի բանագնացի դերում, ըստ լրատվամիջոցի, Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հարթակի հիմնադիր, գլխավոր խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է եղել, սակայն Ադրբեջանի էմիսարի անունը նշված չէր:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոցիալական մեդիայում ծավալված՝ քրեական գործով մեղադրյալ, ԱԺ ԲՀԿ խմբացկության ղեկավար, նույնանուն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման շուրջ հանրային դիսկուրսը գործի ելքով շահագրգիռ առանձին անձանց կողմից, ըստ էության, նախապես պատրաստված գրառումների ուղղորդմամբ, մանիպուլյատիվ էֆեկտով սահուն կերպով տեղափոխվեց որոշման անձնավորման, դրա իրավական նշանակությունը զրոյացնելու, իրավական հարությունից դուրս հանելու տիրույթ:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ:
Լիբանանի վարչապետ Մուսթաֆա Ադիբը հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորման ջանքերի տապալումից հետո:
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը հայտնում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի և նույն բաժնի երեք օպերլիազորի ձերբակալության մասին:
Սեպտեմբերի 24-ին, ԱրարատԲանկի ներկայացուցիչները Թեղենիս լեռան գագաթին պաշտոնապես հայտարարեցին Բանկի վերաբրենդավորման գործընթացի մեկնարկի մասին:
Եվրոպական մի շարք առաջատար առաջնություններումշարունակվում են ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հանդիպումները:
«Լուծե՛ք մեր կացարանների հարցը». բողոքի ակցիա Պտղունք գյուղում․ ՈՒՂԻՂ
Սեպտեմբերի 26-ին, ժամը 09։55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում գտնվող «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին քաղաքացին մոլորվել է։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցում «ՎԱԶ-210130» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա Արամայիս Վարդանյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին եւ բացահայտել է կոնֆիդենցիալ հանգամանքներ։ «Ոչ թե մտացածին «կոնֆիդենցիալ», այլ իրական կոնֆիդենցիալ»,– գրել է Նիկոլ Փաշինյանը։