ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Սամվել Դիլբանդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի Օղակաձև զբոսայգում մասնակցել է մայրաքաղաքի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը:
Ինձ թվում է՝ արդեն այն վիճակի ենք հասել, որ կուզենայի Նիկոլի այսօրվա պատասխանի փոխարեն լսել 2050-ի ռազմավարության ճոխ ստերի տրամաբանության մեջ մի տեքստ։ Միևնույն է մի սուտ այս կողմ մի սուտ այն կողմ ոչինչ չի փոխվի Նիկոլի հաշվին։
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամիները մեր դեմ սանձազերծվելիք ապագա պատերազմի ներքին և արտաքին նախապատրաստությունն են տեսնում, իսկ Հայաստանում շարունակում են հիվանդ քաղաքական համակարգն ավելի հիվանդացնելու գործը:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է ստուգայցերը շարունակելու մասին և տնտեսվարողներին կոչ է արել զերծ մնալ խախտումներից:
2018թ. կարգախոսները երկու տարվա ընթացքում մոռացության մատնվեցին։ Արդարության կարգախոսով իշխանության եկածները շատ արագ հրաժարվեցին արդարադատության երաշխիք դատաիրավական համակարգի առողջացման, անկախ դատական համակարգ ստեղծելու քայլերից։ Փոխարենը փոխվեցին պատկերացումները դատական համակարգի անկախության վերաբերյալ։ Դրանք էականորեն տարբերվում են դատարանների անկախության մասին միջազգայնորեն ընդունված չափանիշներից, հենց դատավորների պատկերացրած անկախությունից։
Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Իտալիայի Հանրապետություն։
Առանց մեկնաբանության` դուք որոշեք, թե ով է համայնքը:
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 25-ին, ժամը 23:34-ին ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը․ տուժածներ չկան։
Ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող և վերջին 4 օրերին ՀՀ կառավարության դիմաց հացադուլ իրականացնող ՀՀ քաղաքացիները, որոնք իշխանություններից պահանջում էին բանակցել ռուսական կողմի հետ, որպեսզի կարողանան մեկնել ՌԴ, դադարեցրել են հացադուլը:
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։ Կալանավորվեց այն նույն Մնացական Մարտիոսյանի վճռով, որը տարբեր պատժաչաերով ազատազրկումներ էր սահմանել Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, ժամանակի այլ ընդդիմադիրների համար։
Երկու տարի առաջ` 2018 թ-ի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները։
Նոր զեկույցի համաձայն, կանանց և երեխաների առողջության բարելավման գործում գրանցված ձեռքբերումների համար սպառնալիք են հակամարտությունները, կլիմայական ճգնաժամերն ու կորոնավիրուսը։
Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսի ակտիվացում: Մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ վերջին 2-3 օրերին որոշ ավելացում ու վիրուսի տարածման ակտիվություն նկատվում է, բայց այդ թվերն անհանգստացնող չեն:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սնանկության դատարանում նոր զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը մտել էր Սնանկության դատարան, ինչի արդյունքում քրեական գործեր էին հարուցվել երկու դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ: Սակայն այդքանով Սնանկության դատարանի շուրջ կատարվող իրադարձությունները չավարտվեցին:
«Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում ընդունեց։ Արտաքուստ կարող է թվալ, որ հարցը իրավական դաշտում է, եղել է ընտրակաշառքի բաժանում կոնկրետ պատգամավորության թեկնածուի կողմից, նա էլ այդ միջոցները ստացել է Գագիկ Ծառուկյանից, ուստի օրենքը պետք է երկրում գերիշխի, և ոչ ոք այդ օրենքից բարձր չի։
ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որեւէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի եւ ԲՀԿ-ի հանդեպ։
Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49 072-ի:
«Հրապարակ» թրթը գրում է. «Եռօրյա քննարկումներից հետո ՍԴ-ում այդպես էլ չկարողացան նախագահ ընտրել։ Միակ թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի օգտին փակ քվեարկությամբ 2 կողմ ձայն է գրանցվել, 3՝ դեմ։ Քվեարկությանը չեն մասնակցել Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան, ինչպես նաեւ Հրայր Թովմասյան-Արեւիկ Պետրոսյան զույգերը։ Փաստորեն, իշխանությունը սկզբում Խունդկարյանին խոստանում է ՍԴ նախագահի պաշտոնը, հետո «քցում» նրան։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է, կրճատվել են ինչպես գործարքները, այնպես էլ նվազել են գները։ Այս տարվա օգոստոսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքը կրճատվել է ավելի քան 27 տոկոսով։ Մեկ ամսում վաճառվել է ընդհանուր առմամբ 1150 բնակարան, ինչը 439-ով պակաս է նախորդ տարվանից։ Գործարքները նվազել են նաեւ նախորդ ամսվա համեմատ, ինչը շատ ավելի վատ միտում է։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես երեւում է, ՀՀ Սահմանադրական դատարանում ճգնաժամը նոր է սկսում: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը եռօրյա քննարկումներից հետո այդպես էլ նոր նախագահ չընտրեց: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու համար: Նա հավաքեց երկու կողմ, երեք դեմ ձայներ. երեք դատավոր քվեարկությանը չի մասնակցել:
ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 17 նոր դեպք:
«Հրապարակ» թրթը գրում է. «Եռյակի առաջ քաշած արտահերթ ընտրությունների պահանջը Նիկոլ Փաշինյանը մահակ է դարձրել թիմի գլխին՝ պատգամավորներին հասկացրել է, որ եթե առաջիկայում էլ շարունակեն անհնազանդությունները, կորոշի գնալ արտահերթ ընտրությունների, որ իր ուզած խմբակցությունը ձեւավորվի, եւ իրենց չարդարացրածները դուրս մղվեն իշխանությունից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօերին ՀՀ վարչապետ-կառավարություն-մարզպետ ֆորմատով հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ: Մեր տեղեկությունների համաձայն՝ հանդիպման գլխավոր թեման եղել է ՀՀ-ի կառավարման խորհրդարանական մոդելից կրկին նախագահական մոդելին անցնելը:
«Հրապարակ» թրթը գրում է. «Քաղպայմանագրի» հերթական ընդլայնված նիստի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մեր տեղեկություններով, հերթական սկանդալային առաջարկն է ներկայացրել կառավարությանը՝ սահմանել տուգանք բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր գնումներ կատարելիս կամ ծառայություններից օգտվելից ՀԴՄ կտրոններ չեն վերցնի։ Պատգամավորն ասել է՝ միայն այդպես է հնարավոր պայքարել ստվերի դեմ եւ բյուջեն լցնել ու տնտեսական հավասարություն ստեղծել։
Այս անգամ մայրաքաղաքի տոնն արժևորում ենք արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոնի կառուցման մասին հայտարարությամբ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 02։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում: