Բանջարեղենային աղցան՝ պեստո սոուսով
Բաղադրիչներ
1. Դդմիկ – 1 հատ
2. Սմբուկ – 1 հատ
3. Հազարի թերթիկներ
4. Մայրու ընկույզ – 100 գ
5. Չերի լոլիկ – 8 հատ
6. Ավոկադո – 1 հատ
7. Ռեհան
8. Սպանախ – մի փունջ
9. Բուսական յուղ – 4 ճ/գ
10. Կիտրոնի հյութ
11. Համեմունքներ
Պատրաստման եղանակը
1. Լոլիկները երկու մասի բաժանել:
2. Դդմիկը և սմբուկը կտրատել, ավելացնել համեմունքներ և 10 րոպե տապակել բուսայուղով:
3. Բանջարեղենին ավելացնել լոլիկները և եփել ևս 5 րոպե:
4. Պեստո սոուս պատրաստելու համար սպանախը, ռեհանը, մայրու ընկույզները, կիտրոնի հյութը, բուսայուղը և համեմունքները հարել:
5. Ավոկադոն մանրացնել, ավելացնել եփած բանջարեղենին, լցնել սոուսը և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը