Համեղ մրգային կեքսեր. դուր կգան բոլորին
Բաղադրիչներ
1. Ալյուր – 180 գ
2. Թթվասեր – 80 գ
3. Կարագ – 120 գ
4. Շաքարավազ – 100 գ
5. Նարինջ – 1 հատ
6. Խնձոր – 1 հատ
7. Ձու – 3 հատ
8. Աղ – կես թ/գ
9. Սոդա – կես թ/գ
10. Քացախ – 30 մլ
11. Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1. Մաքրած մրգերը կտրատել:
2. Ալյուրը և աղը մաղել, ավելացնել կարագ, ձու, թթվասեր և շաքարավազ:
3. Հարել, մինչև ստացվի միասեռ զանգված:
4. Սոդան հանգցնել քացախով և ավելացնել խմորին: Կրկին հարել:
5. Կեքսի կաղապարները պատել կարագով:
6. Լցնել մրգերը, շաքարի փոշի շաղ տալ և ավելացնել խմորը:
7. Թխել 20 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը