Բաժիններ՝

«Կառավարությունը թքած ունի մարդկանց վրա». ակցիայի մասնակիցները դժգոհ են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպումից

Կառավարության դիմաց առավոտից բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները, որոնք պահանջում են բացել դեպի ՌԴ գնացող սահմանները, կառավարության ներկայացուցչի առաջարկով՝ 4 հոգանոց խումբ կազմեցին և մտան կառավարության շենք:

Նշենք, որ ակցիայի մասնակիցներին կառավարության շենքի դիմաց հանդիպել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, այնուհետև՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Վերջինս խոստացել էր, որ երեկոյան քաղաքացիների հարցերին հստակ պատասխան կտրվի:

Քաղաքացիները քննարկումից հետո ասացին, որ կառավարությունը ոչնչով չի ուզում իրենց օգնել. «Խնդրում ենք, ասում ենք՝ այդ հարցը լուծեք, տվեք հնարավորություն, որ բոլոր քաղաքացիներն էլ կարողանան գնան՝ իրենց ընտանիքներին միանան: Երեխաներ կան, որ պետք է այնտեղ դպրոց գնան, մարդիկ կան, որ բիզնեսները մնացել է այնտեղ, տները մնացել է, մարդ կա՝ վարձով տուն է վերցրել այնտեղ, փողը մուծում է, բայց չի ապրում: Ասացին, որ վարչապետին կփոխանցենք ձեր պահանջը, որ ուզում եք, որ ՀՀ քաղաքացիներն էլ կարողանան գնալ, բայց ցավոք, ոչինչ չխոստացան, անցած անգամ էլ էինք մոտեցել, ոչ մի բան չփոխվեց, գոնե այսօր պատասխան տային: Ընկեր Փաշինյանն է մեզ պետք, որ նրա հետ մենք կարողանանք խոսել: Ցուցակներումս 2000 մարդ կա, ամեն օր զանգում, լացում են, որ տուն չեն կարողանում գնալ՝ իրենց հարազատների մոտ, իրենց ընտանիքների հետ միանան: Խի մեզ չեն հարգո՞ւմ, խի մենք մարդ չե՞նք: Ամենաառաջինը իրենք պետք է մարդկանց մասին մտածեն, ոչ թե իրենց ավտոների մասին, ոչ թե իրենց վարորդների մասին, պետք է մտածեն մարդկանց մասին, իրենք մարդկանց համար են աշխատում, թքած ունեն մարդկանց վրա, այս ի՞նչ է կատարվում»:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ գնալու են Հայաստանում ՌԴ դեսպանություն, որտեղ կհանձնեն ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիների տվյալները, այնուհետև ևս 2 օր կսպասեն արձագանքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս