Լոնդոնը Բրյուսելի հետ համաձայնության հասնելու պատրաստակամություն չցուցաբերեց. ԵՄ
Մեծ Բրիտանիան վերջին շաբաթներին պատրաստակամություն չցուցաբերեց Եվրամիության հետ համաձայնության հասնելու նոր հարաբերությունների շուրջը Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո: Այդ մասին հայտարարել է Brexit-ի շուրջը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն՝ Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ բանակցությունների հերթական փուլի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մենք անկեղծորեն եւ կառուցողաբար շարունակեցինք փոխգործակցել, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիան չցուցաբերեց փոխգործակցության նույն մակարդակը եւ որոշումներ գտնելու պատարստակամությունը»,- ասել է նա: Նա նաեւ հավելել է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ առեւտրական համաձայնության հասնելը դարձնում է քիչ հավանական:
«Մեծ Բրիտանիան առեւտրական համաձայնանգրի կնքումն այս պահին դարձնում է քիչ հավանական»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Բրյուսելը եւ Լոնդոնը «տակավին հեռու են» նոր հարաբերությունների շուրջը գործարքի հասնելուց: Բառնիեն կարծում է, որ Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը կարող են ձախողել բանակցությունները: «Ռիսկը (բանակցությունների ձախողման – ծանոթ. խմբ.) օբյեկտիվորեն կա»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կարող են արդյոք բանակցություններն ավարտվել առանց համաձայնության, հաղորդել է ՏԱՍՍ-ը: